«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ հավաստի տեղեկությունների՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության բոլոր սարքավորումների ֆինանսավորման խնդիրները կարգավորվել են արեւմտյան դոնոր երկրների կողմից:
ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների հետեւողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է պայմանավորվել 2017 թ. անհրաժեշտ քանակով ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ էլեկտրոնային քվեարկության սարքերի վերաբերյալ:
Միակ պայմանը, որ դրվել է ՀՀ իշխանության առջեւ՝ այն է, որ ընտրությունների ողջ ընթացքում եւ հաշվման գործընթացի ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգիչների սերվերները պահվելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երեւանյան դիտորդական գրասենյակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում