«Եվրասիական միությանն անդամագրվելուց հետո ԵՏՄ բոլոր երկրների սահմաններով ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքերը հավաքվելու են մեկ միասնական գանձարան, ապա բաշխվելու են ԵՏՄ երկրների մեջ: ԵՏՄ պայմանագրում ֆիքսված է, թե այս ընդհանուր դրամարկղից ով որքան փայաբաժին է ունենալու: Ըստ այդմ, Հայաստանի չափաբաժինը կազմում է 1,13 տոկոս, Բելառուսինը 4,65 տոկոս, Ղազախստանինը 7,25, Ռուսաստանի Դաշնությանը 86,97»: Հայաստանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե այս բաշխման արդյունքում Հայաստանի մաքսային եկամուտները ավելանալու են մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Պաշտոնապես, սակայն, առայժմ ոչ ոք նման հայտարարություն չի արել»,–գրում է թերթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում