▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ և օտարեկրյա քաղաքացու ամուսնության օրինական գրանցում Հայաստանում. ինչպես է կարգավորվում այդ գործընթացը

wedding.am-ը գրում է. Ամուսնությունների օրինական գրանցման համար զույգերի մոտ մշտապես բավականին շատ հարցեր են առաջանում այդ գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման և համապատասխան մարմիններ ներկայացման հետ կապված: Շատ հարցերի պատասխաններ են փնտրում  այն զույգերը, երբ ապագա ամուսիններից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` օտարերկրյա քաղաքացի: Կայքը զրուցել է փաստաբան Վարդան Խեչյանի հետ, ով մանրամասն մեկնաբանում է օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանում օրինական ամուսնություն գրանցելու  համար կատարվող քայլերը:

-Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ամուսնությունների գրանցման համար

-Օտարերկրյա քաղաքացիների ամուսնությունների գրանցման համար նրանք առաջին հերթին իրենց երկրից պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթուղթ, տեղեկանք, որտեղ պետք է նշված լինի, որ նրանք տվյալ երկրկում ամուսնություն չունեն գրանցած: Եթե, օրինակ, տվյալ երկրի քաղաքացին Իրանի քաղաքացի է, նա պետք է Իրանից ներկայացնի ամուսնությունների գրանցման համապատասխան մարմնից տեղեկանք:

Ապոստիլ երկիր (ՀԱԱԳԱ-ի կոնվենցիայի անդամ երկիր) չհամարվող պետությունների քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերը լեգալիզացվում են համապատասխան երկրի ԱԳՆ-ում, ապա փաստաթուղթը պետք է տանել տվյալ երկրի հայկական հյուպատոսարան կամ դեսպանատուն, որտեղ կրկին պետք է վավերացվի այդ փաստաթուղթը:

Ապոստիլ անդամ-երկրները՝ եվրոպական, ԱՄՆ-ն, անձի ամուսնացած չլինելու մասին փաստաթուղթը, որի միջազգային անունն է marriage search, կրկին պետք է վավերացվի համապատասխան մարմնում: Օրինակ` Գերմանիայում այ մարմինը նույնպես ԱԳՆ-ն է, Հայաստանում Արդարադատության նախարարությունն է:

Դա անհրաժեշտ փաստաթղթերից մեկն է: Բացի դրանից, եթե ամուսնացող զույգի կողմերից մեկը նախկինում ամուսնացած է եղել և ամուսնալուծվել է, նաև պետք է իր երկրում վավերացված ամուսնալուծության վկայական ներկայացնի:

Հայաստանում այդ երկու փաստաթղթերը, դրանց հետ միասին նաև ամուսնացող զույգի անձնագրերի նոտարական կարգով թարգմանությունները, ներկայացվում են Արդարադատության նախարարություն, որտեղ համատեղ դիմում են ստորագրում, որպեսզի ստանան ամուսնության թույլտվություն:

Եթե ամուսնացող զույգից մեկը ՀՀ քաղաքացի չէ, Հայաստանում նախ պետք է դիմեն Արդարադատության նախարարություն, որից հետո`բնակության վայրի համապատախան ՔԿԱԳ մարմին կամ Ամուսնության պալատ, որտեղ էլ 10-օրյա ժամկետում գրանցվում է ամուսնությունը:
Ամուսնության գրանցումը հնարավոր է ավելի շուտ՝ համապատասխան վճարում կատարելու դեպքում (ճշտել վճարումները):

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее