▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոսի ծնողին անմոմ թողնելով Հոգևոր Հայաստանի ճանապարհին...

Էլի մեկ զոհ

Այսօր հոսպիտալում մահացել է նախորդ օրը ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող Սարգիս Մովսիսյանը(նկարում՝ ձախից)։
Չգիտես նույնիսկ՝ ինչ գրես, ինչ ասես:
Քաղաքական դաս կոչվածի անպատասխանատվությունն ո՞նց արդարացնես, լացող մոր վիշտն ո՞նց սփոփես:
Քսան տարի Ղարաբաղի շահարկումով՝ էս երկրում ամեն այլանդակություն տեղի է ունեցել. ընտրության կեղծում ու հաշիվմաքրոցի, սպանություններ ու հաշվեհարդար:
Ու հիմա էս լուսավոր ու մատղաշ տղերքը նահատակվում են, որովհետև զինադարադի 20 տարիներին մսխել ենք Հաղթանակ կոչվածը, պետությունը վերածել ենք մի մեծ շուկայի:
Սարգիսի ու մյուսների հերոսությունը մեր անպատասխանատվությունից չի նսեմանում, բայց մեր անպատասխանատվությունը ծնելու է նոր զոհեր՝ օջախներ քանդելու, մեր բաժակաճառերի ՙՙհայրենասիրական բաղկացուցիչը՚՚ հարստացնելու գնով:
...Պատվով կթաղենք, որ հաջորդ օրն էլի ամեն մեկս վերադառնանք մեր ՙՙշուկային՚՚՝ հերոսի ծնողին անմոմ թողնելով Հոգևոր Հայաստանի ճանապարհին...

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее