Շավարշ Կարապետյան՝ Խորհրդային Միության յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթի 15-ակի դափնեկիր, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի, Մոլորակի լավագույն սուզալողորդ և դեռ կարող ենք անվերջ թվարկել:
Շավարշ Կարապետյանի հերոսական կյանքի դրվագները դեռ երկար կմնան մեր ծնողների և ավագ սերնդի ներկայացուցիչների հիշողությունների մեջ, դեռ կպատմեն մեզ՝ երեխաներիս և իրենց թոռներին' նրանց մեջ սերմանելով բարություն, հայրենասիրություն և անձնազոհություն: Շավարշի կատարած հերոսություններից ժողովրդի մեջ տպավորվել է մի դեպք, որի պատճառով վերջ դրվեց նրա կարիերային, կարիերա, որը խոստանում էր լինել բավական հաջող:
1977թ-ն էր, սեպտեմբերի 16-ը... Մարդկանացով լի տրոլեյբուսը սլանում էր ամբարտակով, որը խոշոր Երևանյան լճի ափ-պատն էր: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչու տրոլեյբուսը հանկարծ կտրուկ թեքվեց՝ բախվելով ոչ բարձր բազրիքին ու թռավ ներքև՝ 10 մետր խորությամբ ջրի մեջ: Այդ օրն, ըստ իրենց սովորության, մարզվում էին Շավարշն ու նրա կրտսեր եղբայր Կամոն: Շավարշը վազել էր մարզումից առաջ իր սովորական 20 կմ-ոց ուղին, երբ անհավանական բան տեսավ՝ տրոլեյբուս օդում, իսկ մի քանի ակնթարթ անց' այն արդեն լճի մեջտեղում էր: Շավարշը շրջվեց և եղբորն ասաց ընդամենը չորս բառ. «Ես հանում եմ, դու՝ վերցնում»: Հաջորդ վայրկյանին նա արդեն 10 մետր խորության վրա էր: Խավար, որտեղ ոչինչ չի երևում: Սկսվեց պայքարը լողորդի ու ջրի միջև: Սուզմանը հաջորդում էր հերթական սուզումը: Փրկեց 8-րդին, 10-րդին...
Այդ միջոցին՝ ափին, հոծ ամբոխի մեջ, կանգնած էր հերոսների հայրը՝ Վլադիմիր Կարապետյանը.
-Քանի անգամ որ ավագ որդիս սուզվում էր ջուրը, այնքան անգամ էլ ես ես էի ակամա պահում շունչս: Ես այդ օրը մի քանի անգամ մահացել և հարություն եմ առել:
Երբ փրկարարները Շավարշի օգնությամբ դուրս բերեցին տրոլեյբուսը ջրից, Շավարշը կորցրեց գիտակցությունը: Այս ամենից հետո նա անգիտակից անկողնում պառկած մնաց քառասունհինգ օր՝ թոքերի բորբոքում ախտորոշմամբ: Գիտակցության եկավ քառասունվեցերորդ օրը՝ երկար ժամանակ չհասկանալով իր շուրջը կատարվածը:
Կարապետյան եղբայրները ջրից փրկեցին 20 մարդու կյանք:
Այդ օրերին մարդկանց շուրթերից չէին իջնում Շավարշ և Կամո Կարապետյանների անունները, մեծից մինչև փոքր փառաբանում և գովերգում էին նրանց:
-Երբ հիվանդանոցում աչքերս բացեցի, առաջին բանը, որ հիշեցի ինչ-որ մեկի ամուր բազուկներն էին, որոնք ինձ գրկել էին: Հետո իմացա, որ այդ ինչ-որ մեկը Շավարշ Կարապետյանն էր: Ես հիացած եմ նրանով, նրա անձնազոհ քայլով: Նա միշտ կմնա իմ հիշողության մեջ, չէ որ հենց Շավարշին եմ պարտական իմ կյանքով:
Շավարշ Կարապետյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և UNESCO-ի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ 2010 թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է նաև Արիության մեդալով:
Այսօր այս դեպքից անցել է 40 տարի: Ցավոք Շավարշ Կարապետյանը ըստ արժանվույնս չգնահատվեց պետական մարմինների կողմից, մատնվեց մոռացության նրա հերոսական արարքը: Սա է պատճառը, որ նա նեղացած բոլորից, մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանում, սակայն, նրա արարքը չի մոռացել հայությունը. դեռ հիշում ու մեծարում է նրան, չէ որ նա հազվագյուտ մարզիկ է, հազվագյուտ լողորդ և ամենակարևորը հազվագյուտ քաջ հայորդի:
Աղբյուրը՝amenor.am