▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը` Ռուբեն Հայրապետյանի բանկի բաժնետե՞ր

 

«Մինչև Գերմանիա տեղափոխվելը Հենրիխ Մխիթարյանը պետք է ստանար իր իսկ վաստակած գումարը՝ 2 մլն դոլարի չափով, բայց Ռուբեն Հայրապետյանը որոշել է ինքնուրույն տնօրինել այդ գումարը և Մխիթարյանի կամքով կամ նրա կամքին հակառակ, նրան տվեց բաժնեմաս Զարգացման բանկում և դրանով փակեց պարտքի թեման: Այսինքն, Մխիթարյանը դարձավ «ակամա» բաժնետեր Զարգացման բանկում, և դեռ հարց է ՝ արդյունքում նա շահեց, թե կորցրեց»,- այս տեղեկությունը Asekose.am-ին է տրամադրել ընթերցողներից մեկը` խնդրելով  պարզաբանում ստանալ:

Այս հարցի վերաբերյալ Asekose.am-ը զրուցեց նախ ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ ինքը նման տեղեկությունները ոչ հերքող է, ոչ էլ հաստատող ` նշելով, որ պարզաբանում ստանալու համար դիմենք  ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանին:

Հավելենք, որ «Զարգացման Հայկական Բանկ»-ի պաշտոնական կայքում «Մեր մասին» հատվածում Հենրիխ Մխիթարյանի բաժնետեր լինելու մասին որևէ  տեղեկություն չկա:  Բանկի բաժնետոմսերի նշանակալից սեփականատերեր են հանդիսանում  Ռուբեն Հայրապետյանը  (19.98%), Ռաֆիկ Հայրապետյանը (19.52%) և Գրիգոր Տերմենջյանը (16.03%): 

Ռուբեն Հայրապետյանը նաև «Զարգացման Հայկական Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է:

«Բանկը բաց բաժնետիրական է, այսինքն` բաժնետերերի թիվը շատ ավելին կարող է լինել, սակայն նշված են միայն երեք մեծաքանակ բաժնետերերի անունները: Բոլորի անունները նշել հնարավոր չէ»,-Asekose.am-ին փոխանցեցին  «Զարգացման Հայկական Բանկ»-ից :

Իսկ այն հարցին, թե որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, որ Հենրիխ Մխիթարյանը բաժնետեր է դարձել, նշեցին հետևյալը.

«Այդ տեղեկությունը ոչ հերքում ենք, ոչ հաստատում»: 

Հեղինակ` Ատոմ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее