▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի գործիչները՝ ոճաբանի աչքով. Ռուզաննա Խաչատրյան

hraparak.am-ը գրում է, որ կայքի  «Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով» շարքի շրջանակներում շարունակում է վերլուծել նրանց իմիջը. թե ինչ են հագնում եւ ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչ աքսեսուարներ կրեն։

Այս անգամ  ոճաբանի՝ Նիակրիսի դիտարկման առանցքում է ՀՀ Պաշտպանության նախարարի կինը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը։

Հագուստը և ոճը

Եթե հայկական իրականությունն ունի իր սեփական Քիմ Քարդաշյանը, դա միանշանակ մեր այսօրվա հերոսուհին է։ Դժվար է պատկերացնել ավելի քննարկվող, ավելի շատ ինտերնետ մեմերի թիրախ դարձած կնոջ, քան տիկին Ռուզաննա Խաչատրյանն է։ Առաջին հերթին պետք է նշել, որ տիկին Ռուզանը գեղեցիկ կին է, իսկ գեղեցիկ կանանց հաճախ ներվում են անգամ մեծ սխալները։ Տիկին Ռուզանի նկարները ուսումնասիրելիս շատ տարօրինակ տպավորություն է ստեղծվում՝ տեղափոխվում ես 17-րդ դարի վերջ։ Դեկորի, դետալների առատությունը հագուստին զավեշտալի տեսք են տալիս, կարծես հայտնվել ես 1800-ականներում, որտեղ կնոջ դերը ինտերերի գեղեցիկ զարդ լինելն է։ Նման հագուստը անկիրառական, ուռճացված և անպատեհ է 21-րդ դարում, հատկապես եթե այն կրում է գեղեցիկ կինը։ Դեռ Կոկո Շանելն էր ասում՝ պետք է հիշվի ոչ թե Ձեր հագուստը, այլ դուք, Ռուզան Խաչատրյանի պարագայում կինը հագուստի համար ֆոն է դառնում։ Եթե տիկին Ռուզանը չի պատկերացնում իր կյանքը առանց փայլուն քարերի, ծաղիկների և ասեղնագործված դետալների, խորհուդ կտայի խիստ սահմանափակել դրանց քանակը և կրել միայն զարդերի տեսքով։ Ինչ վերաբերվում է ֆորմային, այստեղ սխալներ չեմ տեսնում, թե զգեստների երկարությունը, թե ձևը ճիշտ են ընտրված։ Կարծում եմ՝ հագուստը թանկ ֆիրմաների արտադրանք է, կամ պատվերով կարված։

Հաճախ սխալ ընտրված կոշիկներ

Ոճի, հագուստի ցանկացած էլեմենտ, եթե դառնում է կրողից անբաժան, ժամանակի ընթացքում հոգնեցնում է, խոսքը տիկին Ռուզանի կոշիկների մասին է, իհարկե բարձր, բարակ կրունկով, սուր քթով էլեգանտ կոշիկները կլասիկ են, բայց երբ այդպիսի կոշիկներով քաղաքից դուրս ես գնում՝ ամենաքիչը տարօրինակ է։ Եթե փորձել ամփոփել, ապա կաշվե զգեստը, բարձակրունկ երեկոյան կոշիկները, երկարաճիտ (ботфорты ) կոշիկները, խայտաբղետ կոմբինեզոնը զորամաս այցելելու կամ հիվանդանոց գնալու համար սխալ ընտրություն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее