Որևէ մեկը չի զարմանա, եթե ևս մեկ անգամ ասեմ, որ Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նա զրպարտել է ինձ այն առումով, որ ես իբր կենցաղային հարցերով իրեն նամակներ եմ ուղղել։ Իմ աշխատակազմի ղեկավարը միանգամից հերքեց և պահանջեց, որ այդ, այսպես ասած, նամակները հրապարակեն։ Պարզ է, որ ոչինչ տեղի չունեցավ, որովհետև այդպիսի բան չէր եղել»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, թե արհավիրքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր.
«Արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր։ Մնացած ողբերգություններն ընդամենն այդ արհավիրքի հետևանքներն են»,-ասաց Սարգսյանը։
***
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ոսկեպարցիների հայտարարություններին, թե իրենց եթե զենք տան, կպայքարեն, պատասխանեց. «Դա կլինի արկածախնդրություն: Հիմա 90-ականների սկիզբը չէ, որպեսզի որսորդական հրացաններով փորձեն ինքնապաշտպանություն կազմակերպել։ Չի կարելի նման բան անել։ Հարցին՝ իսկ ինչ պետք է անել, ասաց. «Բողոքեն սեփական իշխանությունների դեմ և չսադրեն ադրբեջանցիներին, որպեսզի նրանք ինչ-որ բան չսկսեն: Ոչ թե պետք է հրացան վերցնել ու փորձել սահմանը պահել, այլ պետք է հավաքվել, գալ, իշխանությանը պարտադրել, որ փոխեն որոշումը»։ Ըստ նրա, ոչ թե պետք է հրացան վերցնել ու փորձել սահմանը պահել, այլ պետք է հավաքվել, գալ, իշխանությանը պարտադրել, որ փոխեն որոշումը»։ *** |
Տավուշին սահմանակից 4 բնակավայրերի պատկանելության հարցի մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Երբ խոսում ենք որևէ գյուղի տարածքի մասին, պետք է նկատի ունենալ, թե որ քարտեզով եք ասում: ...Շատ մեծ խնդիրներ են լինելու։ Կարծում եմ, որ նույնիսկ մինչև այդ որոշումն ընդունելը նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպես են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի խաղաղ ապրելու, թե ինչից ելնելով նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը պետք է անվնաս թողնեն»։ *** |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գնացել ԼՂ և ասել, որ չի բացառվում, որ մի օր հավաքվեն Երևանում և երգեն «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»։ «Այդպիսի խոսակցություն եղել է, բայց այլ բովանդակությամբ։ Ես 2016 թ., գնացել եմ Ստեփանակերտ, գնացել եմ և հավաքել եմ, հրավիրել եմ, խնդրել եմ։ Եկել են ղեկավարությունը և, հիմնականում, ԱԺ պատգամավորները, և ես նրանց կշտամբել եմ իրենց թուլակամության, ոչ հստակ դիրքորոշման համար։ Սա մեկ: Նրանք ինձ հարցրել են՝ ո՞նց եմ տեսնում, ինչպե՞ս պետք է ավարտվեն այդ բանակցությունները և, ընդհանրապես, ԼՂ ճակատագրի հետ կապված։ Ասել եմ, որ ես լրացուցիչ որևէ ասելիք չունեմ։ Իմ ասելիքն այն է, ինչ ես հրապարակային ասել եմ։ Այն է՝ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին ետ վերադարձնեն ադրբեջանական այն 5 շրջանները»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Հարցին՝ Արցախի պատգամավորների թուլակամությունն ինչո՞ւմ էր կայանում, նախկին նախագահը պատասխանեց. «Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինում մե՜ծ-մե՜ծ խցանումներ կային: Եվ իրենք ինձ հարցրել են՝ բա ո՞րն է Ձեր նպատակը։ Ինչո՞ւ պետք է մենք հող տանք։ Ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլորով հավաքվեք Երևանում և երգեք՝ «Ստեփանակե՜րտ, Ստեփանակե՜րտ»: |