ԲԿՄԱ (Բանակային Կենտրոնական Մարզական Ակումբ) - Ուրարտու ֆուտբոլային հանդիպման հաջողակ տոմսն այս անգամ Արմեն Ստեփանյանինն էր։ Այսպիսի հայտարարություն է տարածել Բանակային Կենտրոնական Մարզական Ակումբը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Արմեն Ստեփանյանին հաղթելու առթիվ նվիրել են Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։
«Antares Media Holding հրատարակչությունն ու ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութն Արմեն Ստեփանյանի համար պատրաստել էին Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը»,- ասված է հայտարարության մեջ:
Այդ վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Ստամբուլի հնագույն փողոցների խորքում չորս բանտարկյալներ նստած են մեկ խցում՝ ուսանող Դեմիրթայը, Դոկտորը, վարսավիր Կամոն և քեռի Քյուհեյլանը: Սպասելով իրենց ճակատագրին՝ նրանք միմյանց զվարճալի ու տարօրինակ պատմություններ են պատմում։
Asekose.am-ի կողմից հավելենք, որ «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գրքի հեղինակը քուրդ է, սակայն ներկայացնենք նաև համացանցի արձագանքը։
Արամ Մանուկյանը գրել է․« FC BKMA Yerevan, կարողա՞ էս պատկերից եք ղզղնել։ Էտ ի՞նչ գիրք եք զինվորին նվիրել»։
Մարիամ Պետրոսյանը գրել է․ «Իսկ ուրիշ գիրք չկա՞ր զինվորի ձեռքին տալու...ես էդքան բարի չեմ, դեմքը չեմ փակելու: Հիմա ես ինչ անեմ, ընկնեմ զորամասերի գրադարաններով ման գա՞մ...Իսկ էս զինվորը կարա՞ր չնկարվեր...ու ընդհանրապես ծառայության մեջ եղած զինվորը բանակի պատասխանատվության տակ է, և ամեն քայլ ինքնագլուխ չի կարա լինի: Մի օր «Զանգեզուր» ֆիլմ են ցույց տալիս, մի օր թե բա «ստամբուլ, ստամբուլ»...
Ու սա ոչ միայն ՊՆ-ին ու բանակն են թիրախավորում էն նիկոլի գրքով նկարվելուց հետո, այլ նաև զինվորին, որը գուցե դեռ ծառայության մեջ ու ներքին խնդիրների պատճառ կարող է դառնալ: Բայց դե վերջինը զինվորն էլ պիտի ֆայմեր...»։