▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ծրագրավորողը լուծել է խնդիր, որն անիմաստ է դարձնում կոդերը

Lragrir.am-ը գրում է.

Հարցազրույց Կառլեն Ղարիբյանի հետ, ով լուծել է աշխարհի 7 բարդագույն խնդիրներից մեկը՝ արդյոք P=NP

Պարոն Ղարիբյան, Դուք լուծել եք համաշխարհային բարդագույն խնդիրներից մեկը: Կասե՞ք, թե դա ինչ խնդիր է, եւ ի՞նչ համաշխարհային նշանակություն կարող է ունենալ վերջինիս լուծումը:

Մոտ 45 տարի առաջ, համակարգիչների զարգացման հետ զուգահեռ առաջացան տարատեսակ խնդիրներ, որոնք մարդկային հասարակության զարգացման համար մեծ նշանակություն ունեն: Այդ խնդիրներից մեկը ձեւակերպվեց Ստեֆան Կուկի (1971 University of Toronto) կողմից, ու այդ խնդիրն առնչվում է մարդկային գործունեության համարյա բոլոր բնագավառների հետ՝ այդ թվում ԴՆԹ հետազոտությունների հետ, որն անմիջական կապ ունի քաղցկեղի բուժման հետ: Այն առնչվում է նաեւ դիաբետի՝  շաքարի բուժման հետ: Այդ խնդրի լուծումը թույլ է տալիս գեներացնել կամ սինթեզել այնպիսի սպիտակուցներ, որոնք ուղղորդված կարող են բուժել դիաբետը՝ շաքարը: Այս խնդրի լուծումը նպաստավոր է նաեւ համաշխարհային համակարգերի անվտանգության համար, որոնցից մեկն ինտերնետն է իր անվտանգության կոդերով, ինչպես նաեւ ամբողջ համաշխարհային բանկային համակարգը: Այդ բոլոր կոդերը ձեւավորվում են՝ հաշվի առնելով, որ այս խնդիրը լուծել հնարավոր չէ: Բայց ես այդ խնդիրն արդեն լուծել եմ եւ, հաշվի առնելով, որ ոչ մի ընդդիմախոսական հերքող աշխատություն չի տպագրվել իմ աշխատությունից հետո, շուտով այդ խնդրի լուծումը ճանաչում կստանա ամբողջ աշխարհում:

Փաստորեն Դուք արդեն լուծել եք այն խնդիրը, որը տարիներ առաջ չկարողացավ լուծել Ստեֆան Կուկը:

Այդ խնդիրը ես լուծել եմ ոչ միայն տեսականորեն, այլ գրել եմ նաեւ ծրագիր, որի շնորհիվ ապացույցները կարող եք տեսնել ակնհայտորեն: 2007 թվականին Silicon Valley-ի մասնագետները, այն հետաքրքիր աշխատանք համարելով, տպագրել են համաշխարհային նշանակություն ունեցող ամսագրերից մեկում: Այդ խնդրի անունն է «Արդյոք P=NP»-ի: Եթե նման խնդրի լուծումը գոյություն ունի, այն կարելի է ստուգել շատ կարճ ժամանակում: Օրինակ, եթե մարդու ԴՆԹ-ի մասին մտածենք, մի քանի տարի է պետք, որ այն կոդավորվի ու դրա հատկանիշը ձեւավորվի, բայց խնդրի լուծումը հնարավորություն է տալիս նույն բանին հասնել վայրկյանների ընթացքում: Համաշխարհային Business Initiative Directions  կազմակերպությունը՝ BID-ը, աշխարհի 118 երկրներւմ իր հարցումներով innovation-ների ասպարեզում այս աշխատանքը արժանի է համարել համաշխարհային ոսկե պարգեւատրության: Սրանք առաջին ծիծեռնակներն են, որոնք հաստատագրում են այդ աշխատանքի կարեւորությունն ու ճշմարիտությունը: Բայց համաշխարհային մասնագիտացված էլիտայի վերաբերմունքը, ես կասեի անտարբերությունն այս խնդրի նկատմամաբ շատ զարմանալի է: Կամ չեն հասկանում, կամ նրանց մոտեցումը խիստ ուղղորդված է: Վերջերս մի հնդիկ մաթեմատիկոս՝ Vinay Deolalikar-ը հոդված է գրել {P != NP այս խնդրի վերաբերյալ ու արժանացել է համաշխարհային հերքումների ու քննադատության: Իմ հոդվածը ոչ մեկը չի հերքել եւ չի էլ կարող հերքել, քանի որ այն ունի խիստ մաթեմատիկական ապացույց:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее