Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ամենուր կնվազի:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, ցերեկը` +20+22 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Կոտայքում` գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Գեղարքունիքում` գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Լոռիում` գիշերը` +5+9, ցերեկը` +11+16,
Տավուշում` գիշերը` +7+12, ցերեկը` +13+18,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +10+13, ցերեկը` +17+21,
Արարատում` գիշերը` +10+14, ցերեկը` +20+22,
Արմավիրում` գիշերը` +10+14, ցերեկը` +20+22,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +10+14, ցերեկը` +20+22,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+14, ցերեկը` +15+20,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +11+16,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+13, ցերեկը` +17+20: