ՀՀ անկախության տոնի առթիվ սպասվելիք համաներման մասին լուրերը մինչ օրս դեռ պաշտոնապես չեն հաստատվել: Բայց եւ չեն հերքվել: Դեռեւս օգոստոսի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընդգրկուն համաներում հայտարարել: Ու սպասվում էր, որ համաներում հայտարարելու առաջարկությամբ Ս. Սարգսյանը կդիմեր ԱԺ-ին հաջորդ շաբաթ սկսվելիք քառօրյայի ընթացքում: Սակայն ԱԺ-ում «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համաներման առաջարկություն դեռ չեն ստացել: ՀՀ նախագահի նստավայրի մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ փաստաթուղթը պատրաստ չէ, նստավայրում աշխատում են դրա վրա: Ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահի կողմից արվելիք համաներման առաջարկը ԱԺ կհասնի մյուս քառօրյայի ընթացքում, որպեսզի պատգամավորները քվեարկությամբ կայացնեն «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: