▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղատնտեսության նախարարը 1000 դրամով է օգնել դերասանին

Արդեն տեղեկացրել ենք, որ ազատամարտիկ և դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար արդեն հավաքվել է շուրջ 27 հազար եվրո. այս մասին գրված է «Օգնենք Կարեն Մկրտչյանին  ֆեյսբուքյան էջում»:

Սանյա Փարսադանյանն,այս առիթով, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայեր ջան այսօր հավաքվել է 1100000 դրամին մոտ գումար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երիտասարդներին, ովքեր ամբողջ Կենտրոնով մեկ ջանք ու եռանդ չէին խնայում, որպեսզի օգնեն Կարենին ու բոլոր այն մարդկանց ովքեր անտարբեր չէին անցնում: Շնորհակալություն բոլորիդ, հաջորդ կիրակի նույնպես հավաքվելու ենք:

Հյուսիսային Պողոտայում Գայանեին է մոտեցել Չեխական Ավիաուղիների տնօրենը և խոստացել, որ Կարենի ինքնաթիռի տոմսը ինքն է ապահովելու

Մի բան էլ ասեմ որ սիրտս հանգստանա երեխեքն էսօր ասեցին, որ գյուղնախարարն ա մոտեցել ու ..... Ես մտածում էի, որ մի նորմալ գումար գցած կլինի, բայց արի ու տես, որ մեր քյասիբ նախարարը 1000 դրամ ա գցել ընդհամենը: Երեխեքն ասեցին,որ իրենք չեն ճանաչել կողքից մի մարդ է ասել»:

 

Հիշեցնենք, որ «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Միջադեպի հետևանքով Կարեն Մկրտչյանը դեռ անվասայլակին է, չի կարողանում քայլել, ոտքերը չեն աշխատում և   անգամ դժվարանում է խոսել: Վիրահատության համար անհրաժեշտ է 80.000 եվրո, որի հնարավորությունը նա չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее