Հումանիտար ճգնաժամ է Գյումրիում.
1. Գյումրիում ապրում է 1988-ի բնակչության թվի միայն 40-45 տոկոսը:
2. Գյումրիում ամեն 2-րդը պաշտոնապես աղքատ է, այսինքն մոտ 13.000 երեխա սոված/կիսասոված է քնում:
3. Գյումրիում ամեն 6-րդը փտած, խարխուլ, ավերակ տնակում է ապրում, այդ տնակներում ապրում է մոտ 300 երկկողմանի կամ միակողմանի մանկապարտեզահասակ երեխա:
4. Գյումրիում ամեն 3-րդ աշխատունակը գործազուրկ է:
5. Գյումրիից օրական 1-4 ավտոբուս մարդ է արտագաղթում:
6. Գյումրիում երկրաշարժից եւ հետո վթարային դարձած 118 շենքերում մոտ հազար ընտանիք է ապրում, ամեն րոպե աղոթելով, որ շենքը չփլվի իրենց վրա:
7. Գյումրիում տարիներ շարունակ փոշու ամենաբարձր պարունակությունն է օդում, այս ցուցանիշը երբեմն հավասար է, երբեմն գերազանցում է Հայաստանի ցեմենտ արտադրող երկու քաղաքների համանման ցուցանիշներին:
8. Գյումրու փողոցների ընդհանուր երկարության մոտ 85 տոկոսը, մոտ 300 կմ, ավերակ է` բառացիորեն, ոչ մի չափով չի նորոգվել արդեն 25 տարի:
9. Գյումրիում որոշ տնակային թաղամասերում մարմնավաճառությունը սկսվում է 300 դրամից, 2 խաչապուրուց, սովորաբար 500-1000 դրամ` անգամը:
10. Գյումրիում որոշ «մայրիկներ» պլանային երեխաներ են ունենում թուրք տղամարդկանցից, հղիանում են այստեղ, ծննդաբերմանը մոտ տարվում են Թուրքիա, ծննդաբերում են, աշխատավարձ են ստանում, վերադառնում են, տարեկան` մեկ երեխա, մոտավորապես:
Գյումրին սպառում է իր երբեմնի փառքի եւ կարողության վերջին մնացորդները, կարող է ձգել եւս 10-20 տարի, հետո իսկապես մեծ կազարմա կամ բարաք է դառնալու, շշմելու ճարտարապետությամբ, հուշերով եւ մեծախոսությամբ:
Սա հումանիտար ճգնաժամ է, այս ճգնաժամը արդեն կարելի է համարել հումանիտար աղետ, առանց չափազանցության: Քաղաքը, չնայած որոշ շուքին, եւ առեւրեւույթ շնչառությանը, մահանում է: Պետական իշխանությունը այդ խնդիրը չի հասկանում այնպես, ինչպես չի հասկանում շատ այլ խնդիրներ երկրում: Քաղաքն այսպես նվաստ երբեք չի եղել իր պատմության ընթացքում, երեւի, միայն թուրքական անեքսիայի ժամանակ:
Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից
Թարգմանությունը` hayeli.am-ի