▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոյություն ունի ներքնազգեստ կրելու մշակույթ, որին պետք է տիրապետի ցանկացած կին


Գոյություն ունի ներքնազգեստ կրելու մշակույթ, որին պետք է տիրապետի ցանկացած կին. Արփինե Կոշտոյանը  ներքնազգեստի նոր հավաքածու է ներկայացրել (ֆոտո)

Life.panorama.am-ը գրում է.

Հայ դիզայներներից Արփինե Կոշտոյանը  ներկայացրել է ներքնազգեստների հավաքածու, որն այսուհետ դիզայների աշխատանքներում իր ուրույն տեղը կունենա: Կայքի հետ զրույցում Արփինե Կոշտոյանը պատմել է նոր հավաքածուի ստեղծման գաղափարի եւ անելիքների մասին:

«Առհասարակ ես սիրում եմ անելի այնպիսի հավաքածուներ, որոնք կտարբերվեն իրենց ձեւաչափով, չեն լինի պարզապես նոր ու հերթական հավաքծու եւ վերջ: Ամեն անգամ, երբ իրականացնում եմ մի նախագիծ, մտածում եմ՝ ուրիշ ինչ անեմ, որը կհետաքրքրի եւ ինձ, ու իմ թիմին: Պետք է ստեղծել նոր աշխատանք, որը բոլորիս համար նորություն կլինի»,- նշեց դիզայներն ու պատմեց ներքնազգեստների ստեղծման ճանապարհի մասին.

«Այս տարի զգեստների համար ամենաթրենդային լուքերը համարվում են ժանյակները, ներքնաշորերի մեջ եւս կրկնվում է այս թրենդը. Որքան նուրբ ու ժանյակավոր, այնքան ավելի հետաքրքիր եւ գայթակղիչ: Ներքնազգետսների ժանյակներից ոգեշնչված եկավ այս թրենդը, տոնական զգեստները ասես գիշերազգեստների վերածվեցին: Ներքնազգեստների այս տավա թրենդում շատ ակտուալ են գիշերազգեստի հետ համապատասխան խալաթներ կրելը: Իրականում ներքնազգեստի նորաձեւությունը լուրջ արվեստ է, այն պետք է լինի եւ նուրբ, եւ հարմարավետ, եւ գայթակղիչ: Այս երեք գործոնները այնպես պետք է համատեղել, որ միքսը հետաքրքիր ու գրագետ ստացվի»:

Դիզայները թեպետ նախընտրում է նուրբ ներքնազգեստներ, բայց եւ այդ հրացում նշում.

«Ներքնազգեստի ընտրությունը եւս կախված է կնոջ ճաշակից. Օրինակ՝ վուլգար հագնվող կինը երբեք չի կարող նուրբ եւ բամբակյա հիմքով ներքնազգեստ ընտրել, քանի որ նրբության սիրահարները, ըստ իս, առավել հետաքրքիր ու հանգիստ բնույթի կանայք են, ովքեր յուրաքանչյուր պարագայում նախընտրում են նրբաճաշակությունը: Ինքս չեմ պատկերացնում մի կնոջ, ում չհետաքրքրի այս թեման, վստահ եմ, որ կանանց գումարն ավելի շատ վատնվում է հենց ներքնազգեստների վրա»:

«Որպես դիզայներ եւ պարզապես կին կասեմ, որ եթե սիրում ես ինքդ քեզ, չես կարող անտեսել քո կանացիությունն ու կանացի սեթեւեթանքը: Կինը ճիշտ ներքնազգեստ ընտրելով՝ կարող է թաքցնել մարմնի թերությունները, առհասարակ գոյություն ունի ներքնազգեստ կրելու մշակույթ, որին պետք է տիրապետի ցանկացած կին»,- շեշտեց Արփինեն:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее