▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորբաչովից մինչև Պուտին

 

Սարսափելի է ու վտանգավոր, երբ ազգի ու երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, մի ղեկավարից: Նողկալի է եվ անտանելի, երբ այդ մարդը` այլ երկրի ղեկավարն է: 
Այս օրերին ոչ միայն Հայաստանում եւ Ուկրաինայում են հիշատակում Ռուսաստանի նախագահ Պուտինին: Որոշ արեւմտյան շրջանակներից նա ստացել է  «աշխարհի ամենաազդեցիկ մարդու» կոչումը: Դեկտեմբերի սկզբին նա այցելելու է Հայաստան: Զարմանալի է, որ քչերն են հիշել այս կապակցությամբ Կրեմլի մեկ այլ ղեկավարի, ով այցելել էր մեզ 25 տարի առաջ` Միխաիլ Գորբաչովին: Նա էլ էր ժամանակին ճանաչվում «աշխարհի մարդ», «տարվա մարդ», «տասնամյակի մարդ»: Ընդ որում` որքան շատ էին նրան հավանում արտասահմանում, այնքան շատ էին նրան ատում Խորհրդային Միությունում: Ավարտը հայտնի է` Խորհրդային Միությունը փլվեց, իսկ Գորբաչովը ստացավ Նոբելյան մրցանակ, միգուցե հենց դրա համար: Վերջերս խոսակցություններ են հնչում, որ Պուտինը նույնպես արժանի է Նոբելյան մրցանակի` իբրեւ թե Սիրիայի պատերազմում նրա դերակատարության համար: Միաժամանակ, ավելի ու ավելի շատ մարդիկ Ռուսաստանում են խոսւոմ իրենց երկրում նրա կործանարար դերի մասին` համատարած գողության ու կաշառակերության, օլիգարխիայի ու անօրինականության, տնտեսական հետընթացի ու բարոյական անկման, կգբ-ոստիկանական ամենթողության ու մարդու իրավունքների ոտնահարման համար: Այն, ինչ այսօր ասվում է իր հասցեին Կիեւում, Թիֆլիսում կամ Երեւանում` նույնպես հայտնի է: Եվ այս պայմաններում Պուտինը այցելում է նույն թալանի, կաշառակերության ու անօրինականությունների պատճառով կործանվող Հայաստան, ինչպես 25 տարի առաջ Գորբաչովն էր այցելել երկրաշարժից քանդված մեր երկիր: Գորբաչովին այստեղ ընդունեցին անհյուրընկալ` ավերակների տակից հրաշքով փրկված մարդիկ խոսում էին նրա հետ Արցախի ազատության ու ազգի իրավունքների մասին: Գորբաչովը մեզ վրա մատ թափ տվեց, անվանեց  «անթրաշ ծայրահեղականներ» ու հեռացավ:
Պուտինի վերաբերմունքը մեզ մոտավորապես նույնն է, առավել եւս որ նա անձամբ աջակցում էր մեր հայրենիքը թալանող ու վաճառող «գործիչների» վերելքին ու ապահովությանը: Մոսկվայի մոտեցումը 25 տարվա ու միգուցե 200 տարվա ընթացքում չի փոխվել: Փոխվե’լ ենք, արդյոք, մենք: 25 տարի առաջ այստեղից էր սկսվել Սովետի փլուզումը, քանզի ազգը գիտակցեց, որ նրա իրավունքները, անվտանգությունն ու ազատությունը այլեւս չի երաշխավորվում կայսրության կողմից ու հետայսու կախված է միմիայն մեր սեփական ուժերից ու կամքից: Արդյո՞ք, մոռացանք մենք դա: Թե՞ մեզ դավաճանած  «ղեկավարները» կարողացան այդքան վարկաբեկել անկախության ու ազատության գաղափարները, որ Հայրենիքում դեռեւս մնացած մեր ազգի մասը այլեւս չի հավատում ոչ սեփական ուժերին, ոչ կամքին: 
Գորբաչովը կարծես թե հավատում էր, որ փրկում է Խորհրդային Միությունը` Սումգաիթում, Բաքվում, Թիֆլիսում, Վիլնյուսում: Պուտինը, կարծես թե, հավատում է, որ կարող է կրկին հավաքել «Մաքսային» կոչվող միությունը եւ «փրկում» է այն Վիլնյուսից, Կիեւից, Երեւանից... Գորբաչովին դա չի հաջողվել, քանի որ ազգերն ու անհատները չենթարկվեցին ուժի ու վախի գործոններին` չկար արդեն այն ուժն ու վախը: Պուտինը գազով ու նավթով է փորձում փոխարինել վախն եւ ուժը: Սակայն գազն ու նավթը վերջանում են ու փոխարինվում շատ ավելի արագ քան իրական վստահությունը, էլ չեմ ասում ` սերը: Ինչպես երգում էր հայտնի նվագախումբը` Can’t buy me love..
Տիգրան Խզմալյան 

Սարսափելի է ու վտանգավոր, երբ ազգի ու երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, մի ղեկավարից: Նողկալի է եվ անտանելի, երբ այդ մարդը` այլ երկրի ղեկավարն է: Այս օրերին ոչ միայն Հայաստանում եւ Ուկրաինայում են հիշատակում Ռուսաստանի նախագահ Պուտինին: Որոշ արեւմտյան շրջանակներից նա ստացել է  «աշխարհի ամենաազդեցիկ մարդու» կոչումը: Դեկտեմբերի սկզբին նա այցելելու է Հայաստան: Զարմանալի է, որ քչերն են հիշել այս կապակցությամբ Կրեմլի մեկ այլ ղեկավարի, ով այցելել էր մեզ 25 տարի առաջ` Միխաիլ Գորբաչովին: Նա էլ էր ժամանակին ճանաչվում «աշխարհի մարդ», «տարվա մարդ», «տասնամյակի մարդ»: Ընդ որում` որքան շատ էին նրան հավանում արտասահմանում, այնքան շատ էին նրան ատում Խորհրդային Միությունում: Ավարտը հայտնի է` Խորհրդային Միությունը փլվեց, իսկ Գորբաչովը ստացավ Նոբելյան մրցանակ, միգուցե հենց դրա համար: Վերջերս խոսակցություններ են հնչում, որ Պուտինը նույնպես արժանի է Նոբելյան մրցանակի` իբրեւ թե Սիրիայի պատերազմում նրա դերակատարության համար: Միաժամանակ, ավելի ու ավելի շատ մարդիկ Ռուսաստանում են խոսւոմ իրենց երկրում նրա կործանարար դերի մասին` համատարած գողության ու կաշառակերության, օլիգարխիայի ու անօրինականության, տնտեսական հետընթացի ու բարոյական անկման, կգբ-ոստիկանական ամենթողության ու մարդու իրավունքների ոտնահարման համար: Այն, ինչ այսօր ասվում է իր հասցեին Կիեւում, Թիֆլիսում կամ Երեւանում` նույնպես հայտնի է: Եվ այս պայմաններում Պուտինը այցելում է նույն թալանի, կաշառակերության ու անօրինականությունների պատճառով կործանվող Հայաստան, ինչպես 25 տարի առաջ Գորբաչովն էր այցելել երկրաշարժից քանդված մեր երկիր: Գորբաչովին այստեղ ընդունեցին անհյուրընկալ` ավերակների տակից հրաշքով փրկված մարդիկ խոսում էին նրա հետ Արցախի ազատության ու ազգի իրավունքների մասին: Գորբաչովը մեզ վրա մատ թափ տվեց, անվանեց «անթրաշ ծայրահեղականներ» ու հեռացավ:Պուտինի վերաբերմունքը մեզ մոտավորապես նույնն է, առավել եւս որ նա անձամբ աջակցում էր մեր հայրենիքը թալանող ու վաճառող «գործիչների» վերելքին ու ապահովությանը: Մոսկվայի մոտեցումը 25 տարվա ու միգուցե 200 տարվա ընթացքում չի փոխվել: Փոխվե’լ ենք, արդյոք, մենք: 25 տարի առաջ այստեղից էր սկսվել Սովետի փլուզումը, քանզի ազգը գիտակցեց, որ նրա իրավունքները, անվտանգությունն ու ազատությունը այլեւս չի երաշխավորվում կայսրության կողմից ու հետայսու կախված է միմիայն մեր սեփական ուժերից ու կամքից: Արդյո՞ք, մոռացանք մենք դա: Թե՞ մեզ դավաճանած «ղեկավարները» կարողացան այդքան վարկաբեկել անկախության ու ազատության գաղափարները, որ Հայրենիքում դեռեւս մնացած մեր ազգի մասը այլեւս չի հավատում ոչ սեփական ուժերին, ոչ կամքին: Գորբաչովը կարծես թե հավատում էր, որ փրկում է Խորհրդային Միությունը` Սումգաիթում, Բաքվում, Թիֆլիսում, Վիլնյուսում: Պուտինը, կարծես թե, հավատում է, որ կարող է կրկին հավաքել «Մաքսային» կոչվող միությունը եւ «փրկում» է այն Վիլնյուսից, Կիեւից, Երեւանից... Գորբաչովին դա չի հաջողվել, քանի որ ազգերն ու անհատները չենթարկվեցին ուժի ու վախի գործոններին` չկար արդեն այն ուժն ու վախը: Պուտինը գազով ու նավթով է փորձում փոխարինել վախն եւ ուժը: Սակայն գազն ու նավթը վերջանում են ու փոխարինվում շատ ավելի արագ քան իրական վստահությունը, էլ չեմ ասում ` սերը: Ինչպես երգում էր հայտնի նվագախումբը` Can’t buy me love..

Տիգրան Խզմալյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее