▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել հայ քաղաքական գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության նախագահ Գալուստ Սահակյանի ընտանիքը։

Գալուստ Սահակյանն ամուսնացած է եւ ունի երկու որդի, հինգ թոռնիկ։

Նրա կինը Ժաննա Աղաբաբյանն է։Վերջինս Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է։

Գալուստ Սահակյանն ու իր կինը համադասարանցիներ էին.

«Նրանց դպրոցական սերն էր: Հայրս քրոջս Գալուստին չէր տալիս: Գրիգորիչը շատ աշխույժ տղերքից էր` բլատնոյ: Գրիգոր ձյաձյան 2 անգամ եկավ քրոջս ձեռքը խնդրելու, չտվեցին, հետո քույրերը եկան, որ բարձրակարգ մանկավարժներ են: Վերջում էլի Գրիգոր ձյաձյան եկավ եվ հայրիկիս հարցրեց, որ եթե տան մեծն իր համաձայնությունը տա, ինքը կհամաձայնի՞, ինչին հայրս ասաց՝ այո: Եվ երբ տատիկիցս հարցրեցին, տատս ասաց, թե «Գալուստից բացի, թոռանս ուրիշի չեմ տա»»,- պատմում է Աշոտ Աղաբաբյանը:

Ըստ հայտարարագրած միջոցների` Ժաննա Աղաբաբյանն ավելի շատ գումար ունի, քան իր ամուսինը։ Գալուստ Սահակյանը խուսափում է այդ հարցին պատասխանել։

«Իմ ընտանիքը անընդհատ աշխատել է եւ աշխատելու է: Չարախոսները թող հասկանան, որ կարելի է եւ ընտանիքի դիրքերը ապահովել հալալ քրտինքով: Այնպես որ, Հայաստանը էն մութ երկիրը չի, որ Գալուստ Սահակյանը որոշակիորեն դիրքեր ունի, եւ դա նշանակում է պիտի օգտվի իր հնարավորություններից եւ թալանով զբաղվի: Ամեն ինչն էլ մանրամասն կարող են նայել, պեղել: Այնպես որ, նման խնդիր չկա: Առավել եւս, եթե մեծ հնարավորություններ ունենամ, նորից հալալ, արդար աշխատանքով ավելի շատ փող կունենամ եւ ավելի շատ մարդկանց կօգնեմ»,- իր ընտանիքի ֆինանսական միջոցների մասին ասում է ԱԺ նախագահը։գգ

Գալուստ Սահակյանի որդիները Տիգրան եւ Արման Սահակյաններն են։

Տիգրան Սահակյանը տարբեր ժամանակներում զբաղեցրել է ՀՀ պետական և ՀՀԿ կուսակցական պաշտոններ. այժմ զբաղեցնում է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։

Տիգրան Սահակյանի կինը ակնաբույժ է, աշխատում է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում։

Արման Սահակյանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետն է։

Արման Սահակյանի կինը ՝Սեդա Հակոբյանը Աջափնյակ համայնքի թիվ 156 մանկապարտեզի վարիչն է:

«Ընտանիքը մեզանում կարեւորվում է ոչ թե ձեւի, այլ բովանդակության, էության եւ նշանակության առումով: Այն մեր արժեհամակարգի հիմնասյուներից մեկն է եւ մեր բարոյական հարստությունը, որը գնահատել ենք բոլոր ժամանակներում, պաշտել ու պաշտպանել, նվիրվել ու սիրել»,- ասում է Գալուստ Սահակյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее