Երեւանում, մարտի 22-24-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում կներկայացվի «FINAR» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին, որի գլխավոր ներկայացուցիչներն են` բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները եւ այլն: Ցուցահանդեսին հատուկ տաղավարով կմասնակցի նաեւ ՀՀ կենտրոնական բանկը: «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնից հայտնում են, որ ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ստեղծել, զարգացնել եւ ամրապնդել գործարար հարաբերությունները ընկերությունների, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ֆինանսական շուկաներում, եւ գործարարների, մասնավոր անհատների միջեւ: «FINAR»-ը հնարավորություն է ընձեռում ֆինանսական ապրանքի լայնածավալ խթանմանը եւ նրա դիրքավորմանը ֆինանսական միջավայրում, ուղղակի կապ ստեղծել պոտենցիալ հաճախորդների հետ, որոշել ընկերության ռազմավարությունը` ֆինանսական արտադրանքի ձեւերի եւ տեսակների պահանջարկի դիտարկելու միջոցով, պահպանել եւ զարգացնել ընկերության իմիջը:
«FINAR» ցուցահանդեսը նվիրվելու է Հայաստանի ֆինանսական հատվածին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet