Ի՞նչ դեր ու ֆունկցիա ունի հայրն ընտանիքում.
Առաջին ամենակարևոր դերը՛դա ընտանիքի անդամների մասին հոգալն է...
Ակամայից հիշեցի Ատրպետի «Տժվժիկ»-ը,որն այնքան ճշմատացի և գունեղ նկարահանել է մեր հիանալի ռեժիսորը՝ Ա Մանարյանը...
Հիշում եք, սեղանի շուրջ ,որտեղ երեխաները ,տան անդամները ագահությամբ «վայելում էին»տժվժիկը... Մանարյանը ՛ինչպես ինքը՝ իր տանը կվարվեր ,իր՝ որպես ընտանիքի հոր, մեծի,այնպես էլ այստեղ ՝ ընտանիքին կերակրողի պարտականության զգացողության ցուցադրումն է մղում առաջին պլան , որն այպես հրաշալի կերտել էր Հ Ներսիսյանը...
Յուրաքանչյուր հայր էլ երջանիկ է զգում, երբ կարողանում է կերակրել իր ընտանիքին, հոգալ նրա ցավերը, մտածել նրա ապագայի մասին,
Ռուսների մոտ այդ հասկացողությանն այնքան էր ընդունված, որ նրանք անգամ իրենց ցարին ՝ ռուս թագավորին «царь батька» են անվանել, ասել է, թե թագավորն իրենց հայրն է որ հոգում է բոլորի մասին....
Իսկ մենք՝ հայերով, երբևէ լսե՞լ ենք, որ տան հայրը միայն իր բողազի մասին մտածի հը, լսե՞լ եք` թաքուն պահի երեխաների կերակուրը և նրանցից գաղտնի խժռի, լսե՞լ եք` տան վերջին կոպեկը վերցնի ու գնա իր, միայն իր վայելքների ետևից, լսե՞լ եք` երեխաներին ոտաբոբիկ, տկլոր ու անխնամ ,թողնի և գնա իր զվարճությունների ետևից, լսե՞լ եք...
Լսում ենք ու հա լսում ենք...
«Մեր ավանդույթի հերն անիծվել է, ՀԱՅՐՆ էլ հետը»...
Էս ինչ անկուշտ հայր ունենք մենք...