Հասարակության յուրաքանչյուր անդամ կամա թե ակամա իր կյանքի ընթացքում օգտվել է հասարակական տրանսպորտից: Բայց կան մարդիկ,որ ամեն օր երթևեկում են երթուղայիններ (մարշրուտկա ) կոչված տրանսպորտային միջոցով:Մի կողմ թողնելով նրանց սանիտարահիգիենիկ վիճակը,վարորդների ծխելու և քաղաքացիներին կոպիտ պատասխանելու դեպքերը,հնչող և պարտադրվող անճաշակ երաժշտությունները` ցանկանում եմ անդրադարնալ մի խնդրի:Առավոտյան մի երթուղայինից իջնելիս դուռը կամաց փակեցի (ի դեպ դռան վրա կար «դուռը կամաց փակիր» ցուցանակը) ,որին հաջորդեց վարորդի բղավոցը,որ դուռը ուժեղ փակեմ, քանի որ անսարք է ու լավ չի փակվում: Տուն վերադառնալիս էլ իջա երթուղայինից և ակամայից հիշելով նախորդ վարորդի հոխորտանքը ` դուռը փակեցի ուժեղ, որին հաջորդեց այս երթուղայինի վարորդի բղավոցը,որ դուռը կամաց փակեմ, հո վայրենի չեմ: Հիմա երթուղային նստելիս ինչից՞ և ինչպես՞ պետք է քաղաքացին հասկանա, թե տվյալ փոխադրամիջոցի դուռը ուժեղ փակի, թե՞ կամաց,թե՞ ընդհանրապես չփակի` վարորդների «հարուստ» բառապաշարից խուսափելու համար:Ինչու՞ երթուղիներ սպասարկող փողատերերը չեն մտածում իրենց տրանսպորտային փոխադրամիջոցների անսարքությունները վերացնելու և բարեկիրթ սպասարկում կազմակերպելու մասին: Ամենաճիշտը կլիներ դիմել սեփական ոտքերի օգնությանը և տեղաշարժվել ոտքով,բայց ախր մեր քաղաքը մեծ է, իսկ մենք էլ ինչպես միշտ ՝ շտապում ենք:
Ալեքսան Սարգսյանի գրառումը
Ֆեյսբուք