ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացրած որոշման նախագիծ, ըստ որի` սիրիահայերի սիրիական վարորդական իրավունքի վկայականները կփոխանակվեն հայկական ժամանակավոր վկայականներով: Մամուլն, այսօր անդրադառնալով այս հարցին, ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ դրա համար պարտադիր չէ քննություն հանձնել, բայց պարտադիր է պետտուրք վճարել:
Այս հարցի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ի տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, թե «երկու ձեռքով կողմ է», որ սիրիահայերը վկայական ստանալու համար քննություն չհանձնեն: «Եթե Սիրիայում հանձնել են, նշանակում է մեքենա վարելու կանոնները գիտեն, պարզապես պետք է տեղեկանան նաև Հայաստանի ճանապարհային երթևեկության կանոններին: Իմ օրինակով եմ ասում, որ քննություն հանձնելը պարտադիր չէ. իմ ռուսական վարորդական իրավունքի վկայականի հիման վրա Աֆրիկայում ստացել եմ այնտեղի վկայական` առանց քննություն հանձնելու»,- նշեց Է. Հովհաննսիյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը Հայաստանի ճանապարհային եթևեկության կանոնների գիրքը, որը միայն հայերեն է, թարգամանել են ռուսերեն լեզվով, ընդ` որում բացառապես իրենց միջոցներով: Այն կտպագրվի առաջիկա շաբաթում: Հարցին, թե որ կառույցը պետք է զբաղվի այդ գրքի` այլ լեզուներով թարգամանություններով, Է. Հովհաննիսյանը պատասխանեց` գուցե` Ճանարապարհային ոստիկանությունը: «Լավ կլինի, որ այդ գիրքը թարգմանվի նաև անգելերեն, ֆրանսերեն, վրացերեն և այլն, որպեսզի նրանք, ովքեր չեն տիրապետում հայերենին, հնարավորություն ունենան այլ լեզուներով ծանոթանալ մեր կանոններին»,- հավելեց «Աքիլլես» ՀԿ-ի տնօրենը: