Առավոտյան լրատվական կայքերն ահազանգեցին, որ Երիտասարդական մետրոյի երկար անցումը, որտեղ ամենածանրաբեռնված փոխադրումներն են, կիսով չափ զավթվել է նոր կրպակաշարի համար`նեղացնելով հետիոտների համար նախատեսված անցումը:
Ահազանգն ու համացանցում թափ առած բողոքը տեղ է հասել և մետրոյի Երիտասարդական կայարանում տեղադրված կրպակները սկսել են ապամոնտաժել: