▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն ու իր աղմկահարույց արտահայտությունները

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնի է որոշ դեպքերում ոչ կշռադատված ու պոռթկուն, որոշ դեպքերում էլ հաշվարկված ու հստակ խնդիրներ լուծող հայտարարություններով, որոնք բոլորը կարելի է բնորոշել մեկ բառով` աղմկահարույց:
Իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում Էրդողանը ոչ միայն չի նվազեցնում վիճահարույց արտահայտությունների չափաբաժինը, այլ նաև շարունակում է լրատվամիջոցներին մատակարարել սկանդալային վերնագրեր և վիրավորել շատերին իր խոսքերով:
Մեծ արձագանք առաջ բերած, քննադատությունների տեղիք տված նրա ելույթներից կարելի է հաստափոր մի գիրք ստանալ: Էրդողանի` ուշադրություն գրաված արտահայտություններից վերջին օրինակն էլ պահպանակների օգտագործումը «դավաճանական քայլ» որակելն էր, ինչն ուղղակիորեն չէր կարող անտարբեր թողնել զանգվածային լրատվամիջոցներին: Կարծում ենք` ճիշտ ժամանակն է հայացք գցել Թուրքիայի ղեկավարի` առավել ուշադրություն գրաված արտահայտությունների ու մտքերի վրա:
Բեղմնավորումը կանխող միջոցների մասին
Էրդողանն արդեն մի քանի տարի է, ինչ քարոզում է «երեք երեխա ունենալու» իր տեսությունը: Թուրքիայի նախագահն ամեն հարմար առիթ օգտագործում է` իր երկրի քաղաքացիներին կոչ անելով առնվազն երեք զավակ ունենալ, որպեսզի թուրքական պետության ապագան ծաղկուն լինի: Եվ իր թեզն առաջ տանելու ճանապարհին Էրդողանն օրերս հայտարարեց թշնամու` պահպանակի և բեղնավորումը կանխող այլ միջոցների գոյության մասին: «Տարիներ շարունակ հղիությունը կանխող միջոցները խանգարել են մեր ժողովրդին նոր սերունդներ ունենալու հարցում: Սա դավաճանական քայլ է»,-այսպիսին է Էրդողանի եզրահանգումը, որն էլ անմիջապես տարածվեց ոչ միայն թուրքական, այլ նաև միջազգային մեդիադաշտում` հերթական անգամ ապացուցելով էրդողանական հռետորիկայի յուրահատկությունը: Ընդ որում, սա եղավ Էրդողանի վերջերս արված այն հայտարարության ֆոնին, որտեղ նա ասում էր, թե կինն ու տղամարդը չեն կարող հավասար լինել, իսկ իր մոր ոտքերից դրախտային հոտ էր գալիս:
Ամերիկան հայտնագործել են… մուսուլմանները
Ժամանակագրական տեսանկյունից ոչ վաղ անցյալում ուշադրություն գրավողը Քրիստափոր Կոլումբոսի հայտնագործությունների արժեքը կասկածի տակ դնող և միջազգային հանրության շրջանում ծաղրանքի առիթ դարձած խոսքերն են Էրդողանը, ելույթ ունենալով Լատինական Ամերիկայի մուսուլման կրոնական առաջնորդների համաժողովին, հայտարարեց, թե Ամերիկան Կոլումբոսից դեռևս երեք դար առաջ հայտնաբերել են մուսուլմանները, և որ այդ մասին Կոլումբոսն ինքն է իր հուշերում գրում: Այս խոսքերից հետո իսլամամետ հայացքներով աչքի ընկնող Էրդողանն առաջարկեց Կուբայում (որտեղ և իբր Կոլումբոսը մզկիթ էր տեսել) մի մզկիթ կառուցել: Շատերն այս խոսքերին ծաղրանքով նայեցին, մի մասն էլ սա Էրդողանի` իսլամով տարված լինելու հերթական ապացույցը համարեց:
Կներեք, բայց ինձ հայ էլ են ասել
Էրդողանի ուշագրավ հայտարարությունները ոչ միայն ծաղրանքի կամ ուշադրության առարկա են դառնում, այլ հաճախ իրենց մեջ վիրավորանք են պարունակում: Այսպես, Թուրքիայի վարչապետը 2014 օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններից առաջ վիրավորական խոսքեր ուղղեց հայ ժողովրդին, ինչն էլ նրան քննադատելու պատճառ դարձավ:
«Իմ մասին ինչ ասես, որ չեն ասել, ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներեք, բայց ինձ անգամ հայ են ասել»,-հեռուստաեթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածուն` խոսելով իր էթնիկ ծագման մասին:
Այստեղ հարկ է հաշվի առնել, որ Թուրքիայի նախագահը (այն ժամանակ` վարչապետը) նման հայտարարություն է արել նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչը կարելի է կապել ձայներ ստանալու միտման հետ. այսօր Թուրքիայի լայն զանգվածների շրջանում հայ բառը որպես վիրավորանք է կիրառվում և հայ ազգը դիտվում է թշնամու կարգավիճակում: Էրդողանը, իմանալով թուրքական ընտրությունների բոլոր նրբությունները, չէր կարող այս հանգամանքը հաշվի չառնել` իր քարոզարշավը «ճիշտ» կառուցելու համար:
Եվ հետո, նման հայտարարություններից հետո ինչպե՞ս հավատալ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձներին, որոնք ներկայացվում են որպես «ցավակցություն հայ ազգին»:
Մեկ րոպե
Որպես ևս մեկ հայտնի թևավոր խոսք է ընկալվում էրդողանական «վան մինիթը» (անգլերեն` one minute, թարգմանաբար` մեկ րոպե) արտահայտությունը: Դավոսի` 2009 թվականի գագաթաժողովն աչքի ընկավ Էրդողանի մենահամերգով: Դժգոհ մնալով Իսրայելի քաղաքականությունից և գագաթաժողովի կազմակերպիչների գործողություններից` Էրդողանը գործի դրեց անգլերենի իր իմացությունը և սկսեց առանց ընդմիջումների «վան մինիթ», «վան մինիթ» ասել` պահանջելով ձայնի իրավունք: Մինչ օրս հաճախ է հղում կատարվում Էրդողանի այս խոսքին, ինչը նրա այցեքարտերից մեկն է դարձել:
Հ.Գ. Իհարկե, Էրդողանի դեպքում նման «հնգյակներ» ու «տասնյակներ» կարելի է բավական մեծ թվով կազմել, իսկ Թուրքիայի նախագահը չի զլանում շարունակաբար նորանոր «գլուխգործոցներ» արարել:
- See more at: http://allturkey.am/11057/%d5%a7%d6%80%d5%a4%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%ab%d6%80-%d5%a1%d5%b2%d5%b4%d5%af%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf/#sthash.M9IFrD4y.dpuf

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее