ԵՊՀ-ի դիմաց նստացույց հայտարարած ուսանողները իրենց դիմում-նամակը վերջնական շտկումներից հետո կուղարկեն ռեկտոր Արամ Սիմոնյանին: Նամակով նրանք պահանջելու են պաշտոնից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին: Այս մասին նրանք հայտարարել են այսօր:
Իսկ եթե ռեկտորը հրաժարվի կատարել ուսանողների պահանջը, ապա նրանք կներկայացնեն մեկ այլ պահանջ՝ այդ անգամ պահանջելով հենց Արամ Սիմոյնաի հեռացումը: Եվ այսպես շարունակ ուսանողները պատրաստվում են կտրուկ քայլերի անցնել:
Նրանց հիմնական պահանջներից է բուհը կուսակցականացումից հեռու պահելը: Ըստ նրանց՝ այդպես կլինի, երբ Սերժ Սարգսյանը հրաժարվի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից։
Ի դեպ, ուսանողները իրենց առաջին պահանջի առանչությամբ նաև ստորագրահավաք են սկսել:
Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած դասադուլներից մեկի ժամանակ Գևորգ Մելքոնյանը ոստիկանների ներկայությամբ հայտարարել է ՝ «զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին, բեր առաջ»: Այս արտահայտությունները ուսանողների և ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի շրջանում դժգոհությունների տեղիէ են տվել: