***
«Էնքան ասացինք` հեծանիվ չես քշում, գնաց հեծանիվ քշելու հիմա՞ ինչ ասենք` քշի, ինքնագլո՞ր: Մարդը ձեր ասածն արեց` հիմա՞ ինչ եք ուզում: Ինչ ասում եք, լինում ա: Հաղթանակն էլ է լինելու»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: Դիտեք նաև՝ |
***
«Վերստին հայտնում եմ` այն մարդիկ, ովքեր մեր շարքերն են թափանցում` ձեռքներին տարբեր գործիքներ, մեր շարժման հետ կապ չունեն: Թե ինչ են նրանք ուզում, հայտնի չէ, բայց մեր ընթացքը դրա մասին չէ: Դա ուղղակի թշնամություն է, որը հարուցված է դարձյալ այս մարդկանց կոմից և այդ հրահանգը, որը վերածվել է թշնամության, դրա ջանադրաբար իրականացումն էլ է թշնամություն»,- հավաք-քննարկման ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը: *** Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում բոլորին շնորհավորեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: «Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին»,- նշեց նա: Անդրադառնալով տարբեր տեսակի խոսակցություններին, որ շարժումը մարում է նա ասաց. «Մի խոսեք Շարժման մարելու մասին: Եկեք մասնակից եղեք, որպեսզի Շարժումը չմարի: Եթե մասնակից չեք, մի խոսեք... Ես բացարձակ որևէ երկյուղ չունեմ: Ինչ տեսնում և լսում եմ, դրա մասին էլ խոսելու եմ»: *** «Բժիշկը պետք է այնքան ապահովված լինի, որ երբեք գործառնական հարաբերությունները կամ իր այցելուին չդիտարկի` որպես շահի աղբյուր: Եվ նույնն էլ բուժառուն չպետք է կարծի, թե բժիշկը պարտավոր է իր բոլոր ասածներն անել: Բժիշկ-բուժառու հարաբերությունը պետք է լինեն փոխադարձ վստահության հիմքի վրա»,- խոսելով ապագայի Հայաստանի մասին` ասաց Բագրատ Սրբազանը: *** «Ուսուցչին բարձր աշխատավարձ չի վճարում, ինչն ամենակարևորն է: Ուսուցիչ չկա, երկիրդ ապագա չունի, որովհետև սերունդ դաստիարակող ու կրթող չունի, որովհետև արժեքների փոփոխություն է տեղի ունենում: Ուսուցիչը իմիջայլոց է մտնելու դասարան: Այո, պիտի բարձր վճարվի նա: Դրանից հետո նոր ատեստավորումը պետք է լինի` որպես խրախուսանք, ոչ թե պայման` այ դու սա կանես, աշխատավարձդ կբարձրացնենք»,- խոսելով ապագայի Հայաստանի իր տեսլականի մասին, նշեց Բագրատ Սրբազանը: *** «Անընդհատ ծաղրվում են գյուղն ու գյուղացին: Բայց եթե աչքներս լավ բացենք, կտեսնենք, թե մենք որտեղից ենք սնվում, ոնց ենք սնվում: Այսօր հսկայական հարվածի տակ է գտնվում գյուղատնտեսությունը, իսկ մե՞ր վերաբերմունքն ինչպիսին է գյուղի ու գյուղացու հանդեպ: Եթե գյուղ ա, ուրեմն, ըստ մեր պատկերացման, պետք է ճանապարհները, տները քանդված լինեն, մարդիկ մամուլով, հեռուստացույցով անդադար ծաղրում են գյուղն ու գյուղացուն, սնվում են այդ ծաղրով: Այնինչ մեր երկիրը գյուղատնտեսական երկիր է, բայց նախարարություն չունի: Պարենային անվտանգության խնդիրները ո՞վ է լուծում երկրում: Ո՞ր ոլորտը: Մեր մտքի մեջ ծաղրանքին համահավասար է դարձել գյուղացին: Մեր մեջի եղածներից քանի՞սն են քաղաքում ծնվել մեծացել: Գյուղից ենք գրեթե բոլորս: Մարդուն հարցնում ես` որտեղից ես, ասում է Գյումրիից, ամաչում է ասել` Ազատան գյուղից եմ: Ինչո՞ւ ես ամաչում քո գյուղից: Ամաչում ես, որ ասես` այսինչ գյուղից եմ: Ասա Ազատանից եմ, հետն էլ բացատրի, թե Ազատանը որտեղ է: Ես միշտ էլ ասել եմ` իմ ծնողները գյուղից են եկել: Մեր մտքի մեջ գյուղը արժեք չունի, հովեկություն անելու համար է գյուղը: Շրջանները մեզ համար ռայոն են: Չէ ժողովուրդ, ձեր աշխարհն է ամբողջությամբ, մեր սիրելի աշխահն է գյուղը: Այ սրա համար եմ ասում, մեզ արժեքային փոփոխություն է պետք»,- խոսելով ապագա Հայաստանի իր տեսլականի մասին, ասաց Բագրատ Սրբազանը: ***
***
***
***
***
|