▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցադրել Ադրբեջանի հետ իրենց առավելությունը. իշխանական ԶԼՄ-ների զբաղմունքներից է

Համեմատվել Ադրբեջանի հետ և ցուցադրել իրենց առավելությունը, մեր իշխանական ԶԼՄ-ների սիրված զբաղմունքներից մեկն է:
Ես էլ ունեմ ասելու և պատմելու բան, որը համեմատության մեջ, մեր օգտին չէ:
Կյանքի բերումով, 2006 թվականից, գրեթե ամեն տարի, ամռանը, հետվերականգնողական բուժման եմ մեկնում Ուկրաինա, Կրիմի ԻՀ Սակի քաղաք: Այնտեղ եմ գնում, որովհետև Հայաստանում չկան նման կենտրոններ:
Երբ առաջին անգամ իմ բժկից լսեցի, որ շուտով առողջարանում սկսելու է Ադրբեջանի օրերը, շատ զարմացա և հետաքրքրվեցի, թե ինչու է այդպես: Նա ինձ պատմեց, որ ամեն տարի Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղի պատերազմի շուրջ 70 վետերանների և հաշմանդամություն ունեցող երիտասարդների ուղարկում է բուժման իրենց առողջարան:
Հետո իմացա, որ ոչ միայն ուղարկում է, այլ նաև մոտ 1000$ են տալիս յուրաքանչյուրին, որ այդ 45 օրվա ընթացքում իրենց հայեցողությամբ ծախսեն:
Կլինեն ոմանք, որ կասեն, որ նավթային դոլարներով են անում, մենք չունենք այդ հնարավորությունը: Միանգամից պատասխանեմ այդ մարդկանց: Եթե, երբևիցե եղել եք Սակի քաղաքում, ապա պետք է իմանաք, որ այնտեղ են հանգստանում և բուժում ստանում Հայաստանի գրեթե ամբողջ վերնախավը: Ես այնտեղ տեսել եմ գրեթե բոլորին, միայն Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին չեմ հանդիպել:
Մեկ անգամ, երբ մտերիմներս ադրբեջանական ռեստորան էին հրավիրել, ականատես եղա մի երևույթի, երբ 12 ԱԺ պատգամավոր, նստած մեկ սեղանի շուրջ քեֆ էին անում, կարծես ԱԺ խմբակցության նիստ լիներ:
Այ այսպես ենք մենք սիրում և հարգում Ղարաբաղի մեր հաշմանդամ վետերաններին: Այն աստիճան ենք պատվում, որ ով սայլակի, ով բուժման, շատերը օրվա հացի կարիք ունեն: Ով ով, բայց այդ ամենը ես շատ լավ գիտեմ, ելնելով իմ գործից:
Այնպես որ երբ հայրենի ղեկավարությունը Ղարաբաղի պատերազմի մասնակցությունը դարձրել են իրենց համար դրոշակ և թափահարում են, որպես հաղթական դրոշ, ես դա չեմ ընդունում և ավելի եմ զայրանում, լսելով դա: Քիչ է մնում այդ դրոշակը վերցնես ու ....

Հ.Գ.

Արդարության համար պետք է ասեմ, որ այս հարցում հպարտացա Ղարաբաղի իշխանությամբ, որ իրենք էլ են ամեն տարի, մոտ 35 հոգու, ուղարկում Սակի բուժման: Չնայած Ղարաբաղում էլ շատ խնդիրներ կան: Դրանց մասին կասեմ մոտ ապագայում:

 

Արման Մուշեղյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее