▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CNN-ը ներառել է Հայաստանը լավագույն գինեգործական ավանդույթներ ունեցող 15 երկրների ցանկում

CNN-ը ներառել է Վայոց Ձորը լավագույն գինեգործական ավանդույթներով հայտնի շրջանների և երկրների ցանկում: 


«Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իսկապես, շատ մշակույթների համար գինին, որն արտադրվում է բոլոր մայրցամաքներում, ճաշկերույթի նշանակալի բաղադրիչներից մեկն է: Եվ այսօր, գինիների ընտրությունն իսկապես մեծ ` Քեյփթաունից մինչև Հայաստան և Բրազիլիա», - նշվում է CNN-ի կայքում:

выставка вина

Հոդվածի հեղինակները նշում է, որ, Աստվածաշնչի համաձայն, Հայաստանը եղել է աշխարհի առաջին տարածաշրջանը, որտեղ սկսել են գինի արտադրել, քանի որ Արարատ լեռան լանջերին Նոյը ջրհեղեղից հետո տնկեց խաղողի առաջին վազը:

Հնագետները ևս հաստատում են, որ հենց Հայաստանում է հայտնաբերվել գինու պահեստ, որի տարիքը կազմել է 6100 տարի:

Պարբերականը հայտնում է, որ տեղական «Արենի» խաղողի տեսակը դարեր շարունակ չի փոխվում, քանի որ օժտված է հիվադությունների հանդեպ բարձր դիմացկունությամբ և ունի հաստ թաղանթ, որը պաշտպանում է խաղողը ցրտահարությունից:

Вино Арени

«Երևանին ամենամոտ շրջանը, որտեղ գինի է արտադրվում, Վայոց Ձորն է, որտեղ տարվա 300 օրը արևային եղանակ է: Հիմնականում մեծ ուշադրության է արժանանում Areni Noir գինին, որն առանձնահատուկ կարմիր գինի է։ Այն Հայաստանին գինու քարտեզում հանրաճանաչություն ապահովեց 2012 թ.-ին», - նշվում է հոդվածի մեջ:

Զարգացած գինեգործություն ունեցող 15 երկրների և շրջանների ցանկում են ներառվել նաև Ավստրալիան (Hunter Valley), Կալիֆոռնիան (Napa and Sonoma), Պորտուգալիան (Alentejo), Հարավային Աֆրիկան (Cape Winelands), Ֆրանսիան (Route des Vins и Bordeaux), Հունաստանը (Santorini), Չիլին (Maipo), Կանադան (Okanagan), Իտալիան (Tuscany), Բրազիլիան (Bento Goncalves), Արգենտինան (Mendoza), Իսպանիան (Rioja), ինչպես նաև Գերմանիան (Moselle Valley): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее