Asekose.am-ը շարունակում է ներկայացնել Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական ռադիոյի «Մերոնք» հաղորդաշարի տպագիր տարբերակը:
Այսօրվա հյուրը Դիժոն քաղաքի հայկական համայնքի ղեկավար Լիլիթ Բաղրամյանն է:
-Լիլիթ քանի տարի եք ապրում Ֆրանսիայում եվ որքան ժամանակ է, ինչ գործում է Դիժոնի հայկական համայնքը:
-2005թ.-ից տեղափոխվել ենք Ֆրանսիա, իսկ համայնքը սկսել է իր գործունեությունը 2010-ից:
-Ինչը խթան հանդիսացավ նման հայրենանվեր գործունեության գաղափարի հղացմանը:
-Մեծ ցանկություն կար փոքրիկ հայ միջավայր ստեղծել, որտեղ կզգացվեր հայկական շունչն ու ոգին, քանի-որ ապրել օտար երկրում եվ պահել ու պահպանել մայրենին շատ կարեւոր է, բայց միեւնույն ժամանակ դժվար:Սկզբնական շրջանում շատ դժվարությունների առաջ կանգնեցինք, բայց հետզհետե ամեն ինչ հարթվեց:Սկզբում հիմնադրեցինք փոքրիկ համայնք, որը հետագայում մեծացավ եւ հիմնավորվեց:Հիմքը եղավ «Հայ պատանի ակումբ»-ի ստեղծումը, այնուհետեւ 2011թ.-ից հիմնադրվեց հայկական դպրոցը, որտեղ յուրաքանչյուր չորեքշաբթի եվ շաբաթ օրերին մեր երեխաներին դասավանդվում է հայոց լեզու, պատմություն, մշակույթ:
-Ինչ միջոցառումներ է կազմակերպում հայկական միությունը Ֆրանսիայում:
-Բոլոր թե՛ մշակութային եւ թե՛ կրոնական տոները նշվում է մեծամասշտաբ մակարդակով, անգամ եթե ոչ մեծամաշտաբ, ապա փոքրիկ հավաք է կազմակերպվում ուղղակի հիշելու եվ ներկայացնելու օրվա խորհուրդը:
-Ապագայում կան արդյոք հետաքրքիր գաղափարներ, եթե այո բացեք խնդրեմ փակագծերը:
-Շատ հետաքրքիր գաղափար է առաջարկել Նանսի քաղաքի հայկական համայնքի ղեկավար Արթուր Ավետյանը, որի նպատակն է համագործակցել, միավորվել եվ տարածաշրջանում ստեղծել մի մեծ հայկական միություն:Շատ ուրախ եմ, շատ լավ գաղափար է, որը շուտով կյանքի կկոչենք:
-Եւ վերջում մեր հաղորդաշարի ավանդական հարցը. ինչ կմաղթեք հայ երեխաներին, հատկապես նրանց ովքեր ապրում են արտերկրում:
-Ցանկանում եմ, որ մեր երեխաները հաճախեն հայկական դպրոցներ, խոսեն հայերեն, ճանաչեն մեր մշակույթը, լեզուն, պատմությունը եւ թեկուզ օտարության մեջ հայ մեծանան:
-Հիշեցնեմ, որ Նանսի քաղաքի հայկական ռադիոյի «Մերոնք» հաղորդաշարի հյուրն այսօր Դիժոն քաղաքի հայ համայնքի հիմնադիր նախագահ Լիլիթ Բաղրամյանն էր:Շնորհակալություն ,Լիլիթ, հյուրընկալվելու համար, հուսով եմ, որ առաջիկայում դեռ շատ ու նոր առիթներ կլինեն ձեր գործունեությունները լուսաբանելու համար:
-Շնորհակալություն ձեզ հարգելի Մերինե եւ շնորհակալություն Asekose.am կայքին աջակցելու եւ լուսաբանելու համար օտարության մեջ մեր գործունեությունը:
Նյութը պատրաստեց Մերինե Թադեւոսյանը