▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրազիլացի հանդիսատեսը առիթ կունենա դիտելու «1915» ներկայացումը

2015 թվականի ապրիլին բրազիլացի հանդիսատեսը կրկին անգամ առիթ կունենա դիտելու
բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի (Arthur Haroyan) կողմց գրված "1915" 
ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչն է բրազիլացի ռեժիսոր Ռոժերիո Ռիզզարդին (Rogério 
Rizzardi)։
"GRUPO ARCA" (Տապան) թատերական խմբի այս ներկայացումը հաջողություն է ունեցել դեռ 
2012 թվականին, երբ առաջին անգամ լատինաամերիկյան բեմից խոսվեց Հայոց եղեռնի մասին։
Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի բոլորման նախաշեմին Լատինական Ամերիկայի ամենամեծ 
քաղաքի Սան Պաուլոյի հանտիսատեսը նույնպես կարող է ականատես լինել աշխարհի 
բոլոր ժողովուրդներին սպառնացող դեռեւս անպատիժ մնացած մեծագույն հանցագործության 
գեղարվեստական բեմադրությունը ամեն չորեքշաբթի եւ հինգշաբթի ժամը 21:00-ին։
«1915»-ը պատմական, դրամատիկական եւ գեղարվեստական տարրերի հիբրիդ է՝ գրավիչ եւ 
արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ: Պիեսը դրամատիկ են դարձնում 
ջարդի ժամանակ Անուշի եւ թուրք զինվոր Օմարի սիրավեպը, Վանի քաղաքապետի` Անուշի հոր` 
Արամի խիզախ մարտը թուրքերի դեմ, նրա ընտանիքի անդամների ցավն ու տառապանքը, ովքեր 
թաքնվել էին Վանա լճի մոտակայքում գտնվող մի տան մեջ` սպասելով Արամի վերադարձին, իսկ 
չորս այրիների օրակուլյան կանխագուշակությունները ներկայացման գրեթե սկզբից փորձում են 
հանդիսատեսին մոտեցնել սյուժեի ամենամեծ եւ ամենաանսպասելի գաղտնիքի բացահայտմանը: 
Պիեսի հիմքում նաեւ ընկած են Ցեղասպանությունից փրկված հայերի իրական երկխոսություններ 
եւ մենախոսություններ, ինչպես նաեւ իրական կերպարներ, որոնցից մեկն է ամերիկյան 
դիվանագետ Հենրի Մորգենթաուի կերպարը, ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

2015 թվականի ապրիլին բրազիլացի հանդիսատեսը կրկին անգամ առիթ կունենա դիտելու բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի (Arthur Haroyan) կողմից գրված  «1915» ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչն է բրազիլացի ռեժիսոր Ռոժերիո Ռիզզարդին (Rogério Rizzardi)։

"GRUPO ARCA" (Տապան) թատերական խմբի այս ներկայացումը հաջողություն է ունեցել դեռ 2012 թվականին, երբ առաջին անգամ լատինաամերիկյան բեմից խոսվեց Հայոց եղեռնի մասին։

 Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի բոլորման նախաշեմին Լատինական Ամերիկայի ամենամեծ քաղաքի Սան Պաուլոյի հանտիսատեսը նույնպես կարող է ականատես լինել աշխարհի բոլոր ժողովուրդներին սպառնացող դեռևս անպատիժ մնացած մեծագույն հանցագործության գեղարվեստական բեմադրությունը ամեն չորեքշաբթի և հինգշաբթի ժամը 21:00-ին։

 «1915»-ը պատմական, դրամատիկական եւ գեղարվեստական տարրերի հիբրիդ է՝ գրավիչ եւ արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ: Պիեսը դրամատիկ են դարձնում ջարդի ժամանակ Անուշի եւ թուրք զինվոր Օմարի սիրավեպը, Վանի քաղաքապետի` Անուշի հոր` Արամի խիզախ մարտը թուրքերի դեմ, նրա ընտանիքի անդամների ցավն ու տառապանքը, ովքեր թաքնվել էին Վանա լճի մոտակայքում գտնվող մի տան մեջ` սպասելով Արամի վերադարձին, իսկ չորս այրիների օրակուլյան կանխագուշակությունները ներկայացման գրեթե սկզբից փորձում են հանդիսատեսին մոտեցնել սյուժեի ամենամեծ եւ ամենաանսպասելի գաղտնիքի բացահայտմանը: Պիեսի հիմքում նաեւ ընկած են Ցեղասպանությունից փրկված հայերի իրական երկխոսություններ եւ մենախոսություններ, ինչպես նաեւ իրական կերպարներ, որոնցից մեկն է ամերիկյան դիվանագետ Հենրի Մորգենթաուի կերպարը, ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее