▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն հանդիսանում է երկրորդ նախագահի քաղաքական խաղալիքը

Փաստորեն ԲՀԿ-ն ներկայացնող երիտասարդ աղջիկը կոչ է անում չկաղապարվել կուսակցական դիրքորոշումներով ու բարձրաձայնել սեփական կարծիքը: Շատ ճիշտ է, դրա համար ես հիմա կգրեմ իմ կարծիքը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի մասին, որը հաստատ չի համընկնում «վերևներում» առկա պաշտոնական դիրքորշման հետ: Իմ կարծիքով ԲՀԿ պռոեկտը ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը: ԲՀԿ տնտեսական հիմքը ձևավորվել է Քոչարյանի կառավարման տարիներին և ԲՀԿ-ն հանդիսանում է երկրորդ նախագահի քաղաքական խաղալիքը: Իմ կարծիքով ԲՀԿ-ն եղել ու մնում է ՀՀԿ ղեկավարության հետ կապի մեջ և ցանկացած իրեն շահեկան պահի գցում է ժողովրդին սեփական տնտեսական ռեսուրսները պահելու համար: Իմ կարծիքով ԲՀԿ-ում կան նորմալ մարդիկ, որ այս ամենը քաջ գիտակցում են, բայց ինչ որ բան փոխելու ցանկություն ունեն ու ընտրել են ակտիվության այս ճանապարհը: Իմ կարծիքով ներկայիս ՀՀԿ-ն մաքրվելու շատ շատ տեղ ունի, ունի շատ թերություններ, որոնց մասին եթե շատերը կիսատ-պռատ են տիրապետում, ապա ես ֆունդամենտալ եմ տեղյակ: Իմ կարծիքով շատ շատ բան պիտի փոխվի հենց ՀՀԿ-ում ու ես իմ մասնագիտական 100%-անոց կարիերան չեմ փոխարինել 40%-ով, որ քաղաքական դաշտում մի քիչ ակտիվանամ, որ «էգուց չէլոր լավ լինի», այլ ունեմ հստակ տեսլական ունեմ ինչ որ բան փոխելու մեծ ցանկություն ու դրա ճանապարհը տեսնում եմ այստեղ, քանզի այստեղ կան շատ կարգին մարդիկ, որոնց ես հավատում եմ: Հարգելի ԲՀԿ-ական աղջնակ, խնդրում եմ այս հարթության վրա մի փորձի ինքնաարտահայտվել ու քեզ սրբի տեղ դրած վանքի հավերը մի կեր, թե չէ կհրավիրեմ բաց ասուլիսի ու վերոնշյալ երկու կառույցների մասին այնքան իմ անձնական կարծիքը կասեմ, որ դժվար դրա մի տոկոսի մասին դու ու ձերոնցից որևէ մեկը կարող է արտահայտվել: Իսկ ահա թե ինչ է իրականում տեղի ունեցել Ծաղկաձորում, որի մասին շատերը լռում են, որն է դրա հետ կապված իմ կարծիքը և այլ պարզաբանումների մասին կարող եք կարդալ վաղը տարածվելիք հայտարարության մեջ:

 

Տարոն Պարսամյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее