▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման ենթարկված ակտիվիստներից մեկի վիճակը կտրուկ վատացել է

Ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է վերջինիս առողջական վիճակը և կանչվել է շտապ բուժօգնություն:

Տեղեկանում ենք Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ ժամը 12-ի սահմաններում, ոստիկաններն անհամաչափ բռնություն են գործադրել Մաշոցի պուրակում քաղաքացիական բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ, իսկ նրանցից յոթ հոգու՝ Գևորգ Սաֆարյանին, Անի Խաչատրյանին, Աննա Շահնազարյանին, Արսեն Օհանյանին, Միքայել Էլիզբարյանին, Դվին Իսանյանին և Ռոլանդ Թմոյանին, դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել: Բողոքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ, որոնք դեմ են Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի կապակցությամբ Ֆրանսիայի հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշմանը: Երիտասարդները պահանջում են չփոփոխել պուրակի անվանումը, իսկ Միսաք Մանուշյանի անվամբ մեկ այլ վայր անվանակոչել: Տեղեկանում ենք Նախախորհրդարանի կայքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее