Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտան, և ժողովուրդը քայլելով բարձրանում է դեպի ՀՀ նախագահի նստավայր:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են ՀՀ նախագահական նստավայրի դիմաց երգել Հայաստանի հիմնն ու հեռանալ այնտեղից:
Նա ժողովրդին կոչ արեց հաջորդ անգամ Ազատության հրապարակում հավաքվել ապրիլի 12-ին:
168.am-ն է գրում այս մասին: