Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում այրել են ՀՀ դրոշը` ի նշան բողոքի: Հիշեցնենք, որ 21 տարի առաջ հենց այս օրն է ազատագրվել Շուշին: «Հանուն Ղարաբաղի ազատագարման» դաշինքի կազմակերպած ակցիայի շրջանակներում նաև այրել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկարները: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են պատերազմ սկսել: