▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի վարչակարգը գնացել է աննախադեպ քայլի

Անհրաժեշտության դեպքում սեփական երկրի իբր շիայական բնույթը շեշտող և այդ հանգամանքը նաև Արցախյան հակամարտության համատեքստում օգտագործող Բաքվի վարչակարգը վերջին շրջանում, ըստ էության, գնացել է աննախադեպ քայլի՝ շիաների համար ամենակարևոր՝ Աշուրայի սգո օրերին ընդառաջ Ադրբեջանական Հանրապետության խորհրդարան ներկացված օրինագծի միջոցով փասացիորեն արգելելով շիայականության քարոզը սեփական երկրում:

Ակնհայտ է, որ նախորդ տարի Նարդարանի շիայական ապստամբությունը ճնշելուց հետո, որի ընթացքում նաև մզկիթներից ու հանրային շինություններից պոկվեցին և գետին նետվեցին Աշուրայի սգո դրոշները՝ աննախադեպ գործողություն, որով վիրավորանք էր հասցվում ոչ միայն Նարդարանի բնակիչներին, այլև Իրանի առաջնորդությամբ համաշխարհային շիայական ողջ համայնքին, Բաքվի բռնապետն ուղղակի առաջնորդվում է «տաք կաթով բերանը վառածը, թանի վրա էլ է փչում» անտրամաբանական սկզբունքով, ինչի արդյունքում ստացվում է, որ սեփական երկիրը շիայական հորջորջող վարչակարգը շատ դեպքերում հավատացյալ շիաների համար վիրավորական և քամահրական միջոցներով զանազան արգելքներ է սահմանում հենց շիա իսլամը ազատորեն դավանելու և քարոզելու գրեթե ողջ դաշտի վրա:

Այս ամենի համատեքստում շիայականության գործոնի կամ իբր շիա լինելու մասին Բաքվի վարչակարգի կողմից արվող որևէ հղում քաղաքական հարթության մեջ միանշանակորեն պետք է գնահատվի որպես կեղծ քարոզչություն, իսկ բարոյական առումով՝ լկտի երեսպաշտություն:

Վարդան Ոսկանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее