▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաճկոնի գրպանից թմրամիջոց է հայտնաբերվել

PastInfo-ն գրում է. Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արմեն Գ.-ին:

Ըստ Ոստիկանության պաշտոնական կայք-էջի՝ խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփի հոտով չորացված, մանրացված, կանաչ զանգված: 

Ըստ Արմեն Գ.-ի՝ զանգվածը պատկանում է իրեն և նախատեսված է եղել իր օգտագործելու համար: 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 

Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее