▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաց նամակ» Թաթուլ Ավոյանին

Հարգելի Թաթուլ Ավոյան , չնայած ես մեղմ ասած չեմ սիրում ձեր երգերը, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում հղել ձեզ այս նամակը: Ահավասիկ, դուք հաղորդման ընթացքում ինչ-որ պախարակող արտահայտություններ , իբրև թե քննադատական ելևեջներ էիք մտցնում ձեր խոսքում այն մարդկան հասցեին, ովքեր համարձակություն ունեն մեր օրերում 12 երեխա ունենալ' չնայած իրենց ծանր նյութական պայմաններին..... Չգիտեմ դուք տեղյակ եք, թե ոչ մեր երկրի ժողովրդական իրադրությունից, ուստի հարկ եմ համարում տեղյակ պահել. ՀՀ-ն ժողովրդագրական առումով այժմ գտնվում է չափազանց ծանր կացության մեջ... երկրում բնական աճը պաշտոնական տվյալներով մոտ է զրոյին. այսինքն որքան մարդ ծնվում է , այնքան էլ մահանում է.. և սա միայն պաշտոնական տվյալներով: Իսկ իրականում վիճակն էլ ավելի սարսափելի է: եթե գումարենք նաև օր- օրի ահագնացող արտագաղթը' կստացվի, որ կգա մի օր և Հայաստանը առանց հայերի.... Եվ այս ֆոնի վրա դուք որոշում եք 12 երեխա ունեցող մարդուն, ով ձեր բառերով ասած' մունաթ է գալիս իշխանությունների վրա' իրեն չօգնելու պատճառով...

Պատասխանում եմ ձեզ պարոն Ավոյան. քիչ են անում մունաթ են գալիս, խեղճ են էդ մարդիկ ու անճար, այլապես նաև պիտի պահանջեին, որովհետև դուք, ես, իշխանություննեըը և բոլոր քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ պարզապես ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ օգնել նման հերոս-ծնողներին, յուրաքանչյուրս որքանով կարող ենք: Բազմազավակությունը քննադատելու փոխարեն պիտի ամեն կերպ խրախուսենք այն' լինի դա քարոզչական, վարչական, ֆինանսական, հոգեբանական թե այլ ասպեկտներով: Իսկ դուք դնում ու <քննադատում > եք բազմազավակ ծնողին, քանի որ նա ապրելով այս պետության մեջ, պետությանը տալով 12 զինվոր' համարձակվել է գալ իշխանությունների վրա' իրեն չօգնելու համար.... Հիշեցում. մեր երկրում պետական մակարդակով իբրև թե խրախուսվում է բազմազավակությունը: Շնորհակալություն բոլորին կարդալու համար ;դդդդդ

հ.գ. բաց նամակի պահը հումոր էր, հավեսի ընկա ;ճճճճճ

Լիլիթ Աբգարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее