▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ ոստիկանապետին Արմեն Մարտիրոսյանի մասին տեսանյութի վերաբերյալ

Հարգելի պրն Գասպարյան,

Լրատվամիջոցներում հայտնվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելու մասին մի տեսանյութ: Ակնհայտ է, որ այն նկարահանել է ոստիկանության աշխատակիցը: Սա առաջին դեպքը չէ, երբ օպերատիվ նկարահանումները հայտնվում են լրատվամիջոցների տրամադրության տակ: Խնդրում ենք տեղեկացնել.

1.Ի՞նչ հիմքով է ոստիկանությունը դրանք տրամադրում լրատվամիջոցներին:

2.Արդյոք դրանց համար ԶԼՄ-ները վճարո՞ւմ են ոստիկանությանը:

3.Եթե այո, խնդրում ենք մանրամասնել, թե որքա՞ն արժե ոստիկանական տեսանյութը, եւ ինչպե՞ս կարող ենք մեզ հետաքրքրող օպերատիվ նկարահանման կադրերը ձեռք բերել:

4.Վերջին տեսանյութում առկա է նաեւ գովազդ՝ www.MER-OJAX.com: Արդյոք գովազդատուն ոստիկանության հետ պայմանագիր կնքե՞լ է: Եթե այո, ի՞նչ պայմաններով:

Կանխավ շնորհակալություն,

«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее