Ո՞ւր են արդեն նախկին նախարարները և ինչո՞վ են զբաղվում կամ զբաղվելու։ Եթե նախարարներից շատերի դեպքում «եթե»–ները շատ են ու ապագան էլ անորոշ, ապա Առողջապահության պաշտոնաթող նախարար Արմեն Մուրադյանն արդեն անցել է գործի. նա վերադարձել է պրակտիկ բժշկություն, թեև նույնիսկ ոլորտը ղեկավարելիս էլ չէր հեռացել բժշկությունից ու վիրահատական սեղանի մոտից:
Ուրոլոգ, բժշկական գիտությունների պրոֆեսոր Արմեն Մուրադյանն ու ամերիկահայ անվանի բժիշկ, բարերար Կարո Դերձակյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարեցին շագանակագեղձի լազերային վիրահատություն: Վիրահատությունն առաջինն է նաև տարածաշրջանում, այն կատարվեց ամենավերջին սերնդի սարքով, որը նույնպես եզակի է ինչպես Հայաստանում, այնպես էլ` տարածաշրջանում:
Գնացած, մնացած ու գործազուրկ նախարարներ Հայաստանում ուրոլոգիական ծառայության նոր որակի ապահովման գործում մեծ ներդրում ունեցող ամերիկահայ ճանաչված ուրոլոգ Կարո Դերձակյանի մասնագիտական և կազմակերպական աջակցության շնորհիվ միաժամանակ շարունակաբար այդ ոլորտը համալրվում է նորագույն սարքավորումներով։ Այսպես, 2010 թվականին մեր երկիր բերված առաջին սարքի միջոցով երիկամային և միզածորանային քարերի փշրման ծառայության սկիզբ դրվեց։
2012թ. դրան հաջորդեց շագանակագեղձի լազերային վիրահատության նորագույն սարքավորումների նվիրատվությունը, որոնցով առաջին վիրահատությունը նույնպես կատարել է Արմեն Մուրադյանը: Տարածաշրջանում եզակի սարքավորումները որակական նոր մակարդակ ապահովեցին տղամարդկանց շրջանում մեծ տարածում ունեցող հիվանդության վիրահատական բուժման գործում
։ Ի դեպ, տղամարդկանց առողջության պահպանման համար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ դեռ 2004 թվականից անցկացվում էին տղամարդկանց առողջության օրեր, նպատակն էր` ևս մեկ անգամ վերհանել բժշկության այս ոլորտի խնդիրները: Իսկ խնդիրներն այստեղ շատ են, քանի որ մասնագետների պնդմամբ` չնայած «ուժեղ սեռ» որակմանը, տղամարդիկ անհամեմատ թույլ են կանանցից, ավելի քիչ են ապրում և ավելի հաճախ են հիվանդանում: Պատճառները բազմաթիվ են՝ սկսած միգրացիայից, մինչև ավելի համարվող մասնագիտական գործունեության ծավալում ու հիվանդության դեպքում բժշկի ավելի քիչ դիմելիություն: Իրավիճակն այսպիսին է ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում. տղամարդիկ իրենց առողջության մասին ավելի քիչ են հոգում: