«Պարզվում է՝ ազատամարտիկների դեմ ծավալված հետապնդումները միայն ծեծի դեպքերով չեն սկսվում ու ավարտվում: Գործի են դրվել նաև մյուս՝ քրեաիրավական լծակները: Երեկ տեղեկացանք, որ Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալի նկատմամբ ևս ճնշումներ են գործադրվում: Դեռևս 2011-ին գործունեությունը դադարեցրած մի ՍՊԸ-ի մասով մոտ մեկ ամիս առաջ հարկայինի քննչականը գործ է հարուցել՝ կանխամտածված սնանկության հիմքով:
Այս վարույթի շրջանակներում ստուգվել են ազատամարտիկի, նրա ընտանիքի անդամների, բոլոր փոխկապակցված անձանց գործողությունները, եկամուտները, գույքային հարաբերությունները: Ակնհայտ է, որ 3 տարի անց սնանկացման գործընթացը հիշելու հիմքերը քաղաքական են՝ պայմանավորված դաշինքի վերջին շրջանի ակտիվությամբ»,–գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում: