▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց…

Իսկական ընկերություն


Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգաց, բայց ոչինչ չասաց, այլ գրեց ավազի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»:
Շարունակեցին ճանապարհը, հասամ մի օազիսի և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: 
Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.
-Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞:
Ընկերը պատասխանեց.
-Երբ մեզ նեղացնում են, մենք պետք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրենք, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

 

Աննա Արշակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее