Մայիսի 20-ին տեղի ունեցավ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարում էր Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախորդ շաբաթվա հանձնարարականների կատարումները։ Քննարկվեցին գույքահարկի, հողի և այլ հարկերի վճարման հետ կապված խնդիրները, կանոնավոր աղբահանության և աղբի վճարների հավաքմանը, մանկապարտեզներում սննդի որակին վերաբերող հարցեր։ Հանձնարարվեց նախապատրաստական աշխատանքներ տանել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա, Հանրապետության տոնի,Վերջին զանգի միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաև` սկսել փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Ավանում քննարկվել են մանկապարտեզներում սննդի որակին վերաբերող և այլ հարցեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet