▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից ազատվել են բարձրաստիճան զինվորականներ

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Panorama.am-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Այսօր առավոտյան Լյուքս Ստեփանյանի հարազատները ի նշան բողոքի իրենց սպանված որդուն որոշել էին տեղափոխել Երեւան:  Սակայն երկար բանակցություններից հետո զինվորի հարազատներին կարողացել են համոզել վերադառնալ հայրենի գյուղ`Վերին Գետաշեն` որդուն հուղարկավորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее