Զարգացող այս դարաշրջանում յուրաքանչյուր ոլորտի մասնագետ աշխատում է ինչ-որ յուրահատուկ գործ կատարել: Այս դեպքում խոսքը դիզայներների մասին է, որոնք մեծ աշխատանքներ են տանում` ինքնատիպ զուգարաններ ներկայացնելու առումով:
Օրինակ Հոնկոնգում մաքուր ոսկուց զուգարան կա` 5 մլն դոլար արժողությամբ: Էլիտար այցելուները հատուկ կոշիկներ են կրում` հատակը չվնասելու համար.փոխանցում է The Daily Mail-ը:
Լոնդոնում օրինակ, հասարկական զուգարանը դրսից հայելապատ է, ներսից` թափանցիկ: Այսինքն, նա ով դրսում է` տեսնում է, թե ներսում ինչ է կատարվոմ` մնալով անտեսանելի:
Իսկ, ահա Տոկիոյում գտնվող ինքնատիպ զուգարաններում կարելի է վիդեո խաղեր խաղալ:
Հետ չի մնում ճապոնական քաղաքներից մեկի զուգարանը, որում արտացոլված է լեռնադահուկորդի պատկերը, ով պատրաստվում է սահել:
Սանհանգույցներից մեկում էլ մարդկանց հետևում են ակվարիումի ձկները:
Իսկ ամենայուրահատուկ զուգարանը գտնվում է Մեքսիկայում ` 15-րդ հարկում: