▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխարհը՝ արևածագից մինչ մայրամուտ» նախագծի հերթական նյութը Երեւանն է

Վարշավա-Մինսկ-Կիեւ-Մոսկվա-Պեկին-Տոկիո-Բրյուսել. «Աշխարհը՝ արևածագից մինչ մայրամուտ»լեհական նախագծի ուսումնասիրության հերթական նյութը Երեւանն է:

 

Սեպտեմբերի 12-ից մինչ հոկտեմբերի 4-ը Միրոսլավ Դեմբինսկու եւ Մաչեյ Դրիգասի «Աշխարհը՝ արևածագից մինչ մայրամուտ» նախագիծը կիրականացվի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի համապատասխան մասնագիտություններ ունեցող ուսանողների հետ համատեղ:

 
Արդեն Հայաստան են ժամանել ծրագրի կոորդինատոր Վիկտորիա Օգնեւան եւ Անջեյ Վայդայի կինոդպրոցի պրոֆեսոր, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Յացեկ Բլավուտը:
 
Մի քանի օրից Հայաստան կժամանեն ծրագրի մյուս մասնակիցները`Անջեյ Վայդայի կինոդպրոցի պրոֆեսոր, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր (այդ թվում` «Օսկար»-ի անվանակարգում ներկայացված ֆիլմի) Մարցել Լոզինսկին, կինոդպրոցի պրոֆեսոր, ռեժիսոր Վիտա Ժալակյավիչյուտեն, ինչպես նաեւ ռեժիսոր Կատարժինա Բոնեցկան եւ վերոնշյալ կինոդպրոցի ասպիրանտ (խաղարկային ֆիլմ), մեր հայրենակից Վահրամ Մխիթարյանը:
Հ.Գ. նախագծի ֆինանսական մասն ամբողջությամբ հոգում է լեհական կողմը:
Այս տարվա հանգրվանի` մեր մայրաքաղաքի ընտրությունը, պայմանավորված է նաեւ Համաշխարհային բանկի` ԲՈՒՀ -երում կրթական որակի ապահովմանն ուղղված դրմաշնորհային ծրագրի շրջանակներում ԵԹԿՊԻ ռեկտոր Ա. Մազմանյանի եւ Որակի ներքին ապահովան կենտրոնի  ղեկավար Էսթեր Հակոբյանի այցը Վարշավա եւ Լոձ, որտեղ հաստատվել են նախնական կապերը կինոդպրոցների հետ եւ տեղի է ունեցել փորձի փոխանակում:

 

«Սա այն սակավաթիվ նախագծերից մեկն է, որն ունի վերջնական կարեւորագույն ստեղծագործական արդյունք (վավերագրական ֆիլմ մայրաքաղաքի մասին) եւ որը թույլ է տալիս մեր ուսանողներին վարպետության դասեր անցնել լեհ առաջնակարգ վավերագրողների ղեկավարությամբ:Նմանատիպ նախագծերը հնարավորություն են տալիս մեր ուսանողներին իրենց աշխատանքը ներկայացնելու միջազգային հանրությանը եւ հաստատում են կապեր, որոնք առաջիկայում անհրաժեշտ են ինչպես ուսանողներին, այնպես էլ հայկական վավերագրական ֆիլմի առաջընթացին:Ուրախ եմ, որ կարողացանք նախագծի կազմակերպիչների ուշադրությունն այս անգամ հրավիրել մեր մայրաքաղաքի վրա»,-նշում է ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը:

 

«Աշխարհը՝ արևածագից մինչ մայրամուտ» նախագծի իրականացման հիմքում ընկած են աշխարհի տարբեր քաղաքների կինոդպրոցներում անցկացվող վարպետության դասերը:

Մասնակից ուսանողները լեհ  հայտնի մասնագետների անմիջական ղեկավարությամբ, մեկ ամսվա ընթացքում աշխատում են վավերագրական ֆիլմերի պատրաստման վրա, որոնց նյութը («հերոսը») քաղաքն է:Արդյունքում ստեղծվում են մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմեր, որոնք ներկայացնում են այդ քաղաքների դիմանկարը:

 

Յուրաքանչյուր ուսանող ընտրում է «իր ժամանակահատվածը» և փորձում գտնել իրավիճակ, որն այդ ժամանակի մեջ է:Չնայած նրան, որ յուրաքանչյուր ֆիլմ առանձին ամբողջություն է` բնորոշ դրամատիկական կառուցվածքով, միևնույն ժամանակ դառնում է մեկ ժամ տևողությամբ ֆիլմի մի մասը:

 

Յուրաքանչյուր ուսանող ռեալիզացնում է «իր ժամը», և խմբակային աշխատանքը վերածվում է քաղաքի դիմանկարի`«արևածագից մինչ մայրամուտ»:

Ֆիլմերը ստեղծվելու են դիտարկումների, զննումների արդյունքում՝ առանց հատուկ տեսարանների բեմադրության` չունենալով լրագրողական նյութին բնորոշ տարրեր: Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը 4-5 րոպե է: 

 

 

 Լուսանկարում`Վիկտորիա Օգնեւան եւ Յացեկ Բլավուտը:

 

ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее