▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանը բացատրել է, թե ինչ գործ ունեն բարբառային և օտար բառերը 2-դասարանցու ձեռնարկում

ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ դասարանում <<Մայրենին>> դասավանդվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից երաշխավորված` Դ.Գյուրջինյանի, Ն.Հեքեքյանի և Վ.Սարգսյանի հեղինակած դասագրքերով: Այս դասագրքերը համապատասխանում են առարկայական չափորոշչին և ծրագրին:

Ինչ վերաբերում է Մայա Ավագյանի հեղինակած <<Պատկերազարդ քերականություն>> ձեռնարկին, ապա, մեր տեղեկություններով, այն տպագրվել է 90-ական թվականներին: Մայա Ավագյանը Պարույր Սևակի կինն էր, հանրապետությունում հայտնի լեզվաբան էր, որի հեղինակած դասագրքերով և ուսումնական ձեռնարկներով սերունդներ են կրթվել:

Նշված բարբառային բառերը մեր լեզվի հարստությունն են, դրանք իրենց ստեղծագործություններում օգտագործել են շատ հայ գրողներ /Քուչակ, Սայաթ-Նովա, Թումանյան, Իսահակյան, դրանք հանդիպում են հայկական ժողովրդական դարձվածքներում և ասացվածքներում. <<Սևին սապոնն ինչ կանի...>>, պռոշը ճաք տվեց և այլն, և այլն/: Ուսուցիչը բարբառային բառերը ուսուցանել է` դրանց գրական հոմանիշները բացատրելու, պարզաբանելու, սովորեցնելու նպատակով միայն: 

 

Արմեն Աշոտյանի գրառումը

Ֆեյսբուք

ՖԲ օգտատեր Ռուբեն Աբրահամյանի գրառումը` ստորև.

Հարգելի պարոն Արմեն Աշոտյան, կարմիրով նշված են էն բարբառային և օտար ծագում ունեցող բառերը, որոնց իմ 2-դասարանցի տղան, բացի բակում հանդիպող հատուկենտ դեպքերից, ոչ մի պարագայում չէր կարող ծանոթանալ: 

Խնդրում եմ բացատրեք, թե էս բառերը ի՞նչ գործ ունեն «Պատկերազարդ քերականություն» երկրորդ դասարանի համար նախատեսված ձեռնարկում, որի հեղինակն է Մայա Ավագյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее