▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց միջադեպ դատարանում. «Հրապարակ»

«Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ մայիսի 29-ին, դատական նիստի ժամանակ արտառոց միջադեպ է եղել: Մեզ հայտնի է դարձել, որ նիստերից մեկի ժամանակ 26-ամյա ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կալանավոր Է. Կարապետյանը մեղադրական ճառից հետո վիրավորանքներ, սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել մեղադրող դատախազ, Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Ռ. Արամյանի հասցեին, ակնոցը նետել վերջինիս վրա: Արարատի մարզի դատախազությունից դեպքի մասին ահազանգել են ոստիկանություն, կատարվում է զննություն: Հիշեցնենք, որ երիտասարդը կալանավորվել է 2013 թ. հունիսի 30-ին: Չի բացառվում, որ նրան նոր մեղադրանք առաջադրվի»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее