Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի գործով դատարանի կայացրած վճիռը բուռն արձագանք է առաջացրել: «Մարդու իրավունքների և հալածյալների պաշտպանության միության» (MAZLUMDER) Դիարբեքիրի գրասենյակը հրավիրել է մամուլի ասուլիս և իր բողոքի ձայնը բարձրացրել:
Սևակի հայրը` Կարապետ Բալըքչըն, նույնպես մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ մասնավորապես ասել է. «Դատարանի որոշումը հանցագործության վրա լույս չի սփռում: Սևակը ռասիստական գնդակով է սպանվել: Նա արհեստավոր մարդ էր և ինձ հետ էր աշխատում: Արդյո°ք նրան սպանած ազգայնամոլը պետք է նման պատժի արժանանար»:
Իսկ մայրը` Անի Բալըքչըն, նշել է, որ դատավարությունը հեշտ չի ընթացել: Վկաները դատարանում փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները, ինչը կարող էր վախեցնելու արդյունք լինել:
«Դատավճիռն անշուշտ մեզ չի բավարարում: Երբ անունը` Սևակ, ազգությունը` հայ, իսկ հավատքը քրիստոնեություն է լինում, հավանաբար, արդյունքն այսպես է լինում: Ապրիլի 24-ին մի հայ պիտի սպանվեր: Գուցե ամենահարմար վայրը Սևակի սպանության տեղն էր»,- ասել է Սևակի մայրը:
Մամուլի ասուլիսին ներկա պրոֆեսոր Գենչայ Գյուրսոյը հավելել է. «Սևակի դեպքը ամբողջովին Հրանտ Դինքի սպանության նման է: Մեկն այն դեպքերից, որոնք անտեսվում են արդարադատության կողմից»:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի ռազմական դատարանը սպանության մեջ մեղադրվող ՔըվանչԱղաօղլույին դատապարտել է 4 տարի 5 ամսվա ազատազրկման, իսկ ենթասպաՍադրեթին Էրսոզին, ով մեղադրվում էր պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ,
ատապարտվել է ընդամենը 5 ամիս ազատազրկման, փոխանցում է «Ermenihaber»-ը: