Անհայտ կորած 18 տարեկան երիտասարդ, Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանող Արմեն Մուրադյանը գտնվել է: Այս տեղեկությունը ASEKOSE.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Ոստիկանությունից, սակայն այլ մանրամասներ չհաղորդեցին: Հավելենք, որ ըստ որոշ տեղեկությունների` Արմենը Դիլիջանում է, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանը դուրս էր եկել տնից 11.05.2013-ի առավոտյան և չէր վերադարձել: Վերջին անգամ նրան տեսել էին Երիտասարդական մետրոյի հարևանությամբ, որտեղ նրան իջեցրել էր տաքսին: