Օրերս Մոսկվայում տեղի ունեցած հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու` Սարգիսի հարսանիքին անդրադարձել է նաև բրիտանական The Daily Mail պարբերականը` մասնավորապես գրելով հետևյալը. «Այն կարելի է համարել երբևէ տեղի ունեցած ամենաճոխ հարսանիքներից մեկը, որն իր շքեղությամբ խամրեցրեց անգամ այս տարվա մարտին նույն ռեստորանում օլիգարխ Միխայիլ Գուցերիևի որդու 20 մլն եվրո արժողությամբ հարսանիքը»:
The Daily Mail-ը անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ հարսնացուն` ազգությամբ վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին, միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացել է 3 զգեստներով: Հարսանյաց արարողության սկզբում հագել է 35.000 դոլար արժողությամբ Elie Saab զգեստ, ապա` Alesandra Rich: Վերջում ներկայացել է ավանդական տարազով` հարսի պարը պարելու համար:
The Daily Mail-ին հատկապես տպավորել էր սրահի հեքիաթային ձևավորումը, ինչի վրա ծախսվել են հարյուր հազարավոր թարմ ծաղիկներ, ինչպես նաև հրուշակագործության արվեստի գլուխգործոց հանդիսացող 9-հարկանի տորթը:
Հավելենք, որ Սարգիս Կարապետյանի և Սալոմե Կինցուրաշվիլիի հարսանիքին անդրադարձել են նաև ռուսական ԶԼՄ-ները` գրելով, որ հարսանիքի շքեղությունից Մոսկվան ապշած է: