▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամաչում եմ Հայոց տհաս քաղաքական գործիչների ու, այսպես կոչված, դիվանագետների փոխարեն

Երևի անհավանական թվա, բայց վերջին անգամ Արցախից դուրս եմ եկել 2007 թվականին։ Երբ 1992-ի մայիսի 9-ին (ավելի ճիշտ՝ մայիսի 8-ին) Շուշին ազատագրվել է, ապա Լաչինով ճանապարհ է բացվել դեպ Հայաստան, մի քանի օր հետո նորաբաց ճանապարհով ընկերներիս հետ մեկնեցինք Գորիս, հաջորդ օրը հետ դարձանք... Դրանից հետո երևի 3-4 անգամ եմ Արցախից դուրս եկել...
Ծնվել եմ Արցախում և Արցախից դուրս որևէ տեղ իմ կյանքը չեմ պատկերացնում։ ՖԲ-ի իմ ընկերները նկատած կլինեն, որ իմ էջում գրառումներիս ժամանակ գրվում է այն տեղադրելու ժամը և վայրը՝ возле Ереван (Երևանի մոտ)։ Պատճառն այն է, որ իմ էջում հարազատ քաղաքը, բնակավայրը չեմ նշել, որովհետև երբ գրում եմ Ստեփանակերտ, ՖԲ-ի իմ էջում ինչ-որ տխմար քարտեզ է հայտնվում, որտեղ Ստեփանակերտի փոխարեն գրված է՝ Խանքենդի, Ազարբայջան...
Ամաչում եմ Հայոց տհաս քաղաքական գործիչների ու, այսպես կոչված, դիվանագետների փոխարեն։ Մեր քաջորդիների կյանքի ու արյան գնով պատերազմի դաշտում ձեռք բերած հաղթանակից բացի հայ-ադրբեջանական հակամարտությունում չկա մի դաշտ, որտեղ պարտվելիս չլինենք։ Մինչդեռ հաղթելու համար ունեինք պատմական, քաղաքական, իրավական բոլոր նախապայմանները, խաղաքարտերը...

 

Վարդգես Օվյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее